Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 23,1999 00:00
dvin

Փախուստի մեջ է գտնվում «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանը, որն անցած խորհրդարանական ընտրություններում առաջ էր քաշել իր թեկնածությունը։ Չստանալով պատգամավորի բաղձալի մանդատը, նա այժմ փնտրվում է ՆԳ մարմինների կողմից։ Լավ է, որ նա ձեռք չբերեց պատգամավորի կարգավիճակ, թե չէ մյուս քրեականացված երեսփոխանների նման ճառեր կարտասաներ հայրենասիրության եւ բարոյականության մասին։

ՎԱՏ ԼՈՒՐ

karen demirchyan

Կարեն Դեմիրճյանի դարակազմիկ այցելությունը Ռուսաստան տալիս է իր առաջին արդյունքները։ Երեկվանից Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը՝ այդ երկրների պարտքի պատճառով։ Մասնավորապես, Հայաստանը պարտք է 15 մլն դոլար։ Անջատման պատճառով դադարեցվել է որոշ արդյունաբերական ձեռնարկությունների գազամատակարարումը, այդ թվում՝ այն ձեռնարկությունների, որոնք գազի համար պարտքեր չունեն։ Հավանաբար դա նկատի ուներ Կարեն Սերոբիչը, երբ ասում էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները առաջ են ընկել, իսկ տնտեսականը՝ հետ մնացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031