Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՄՈԿՐԱՏԱՑՈՒՄ

Հոկտեմբեր 23,1999 00:00
Arkadi GHukasyan

Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ասել է, թե այլեւս Ղարաբաղում լրագրողների համար չի լինելու փակ թեմա։ Բացի այդ, տեղեկացվել է, որ շուտով ԼՂՀ-ում կհիմնադրվի առաջին ոչ պաշտոնական պարբերականը, որի խմբագիր կնշանակվի մինչեւ վերջերս «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

ԵՆԹԱԿԱ ԵՆ ՍՏՈՒԳՄԱՆ

Arshak Sadoyan

Արշակ Սադոյանը հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե փաստաթղթային լուրջ ուսումնասիրության կարիք է զգում բարտերային փոխանակության ոլորտը։ Նա, ի մասնավորի, նկատի ուներ նյութական մատակարարումների նախարարության կատարած գործարքները՝ «Արթուրտրեդ», «Ռոսկոնտրակտ» եւ «Դվին» կոնցեռնների հետ։

ԶԻՆԱԿԻՐՆԵՐ

zenq

 

Երկու-երեք շաբաթ առաջ, մի զանգվածային միջոցառման ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, որոնց մոտ զենք է եղել։ Պարզվել է, որ նրանք էջմիածինցի են եւ եկել են գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։ Որոշ պարզաբանումներից հետո, երբ հավաստվել է նրանց զենք կրելու իրավունքը, ձերբակալվածներն ազատ են արձակվել։

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ «ՕԳՏՎՈՒՄ» ԵՆ ԱՆՎՃԱՐԻՑ

marmnavachar

Բաղրամյան պողոտայի 50 մարմնավաճառներ բերման են ենթարկվել օրերս ՆԳ աշխատակիցների կողմից։ Նրանք ուղարկվել են անմիջապես «Վենդիսպանսեր» ստուգման։ Ընդհանրապես, մարմնավաճառներն ուրախ են, քանի որ այս դեպքերում նրանք օգտվում են «Վենդիսպանսերի» անվճար ծառայություններից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031