«Արտաքուստ տպավորությունն այս է, որ իշխանությունների նախատեսած սցենարն է՝ եթե «ԱրմենՏելի» գործը փորձեցին փակել ԱԺՄ-ի միջոցով, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժի տեսակետն առավել հավաստի է համարվում հասարակության կողմից, այս անգամ էլ այդ նույն խնդիրը փորձում են իրականացնել Դաշնակցության միջոցով»,- ԱԺ-ում ձեւավորված 1992-95-ին էներգետիկ չարաշահումների խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի առնչությամբ ասաց նախորդ ԱԺ-ի վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Պետրոս Մաքեյանը։
Կարդացեք էջ 3։
OTE-Ն ԳՈՒՄԱՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է
Կարդացեք նաև
Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը երեկ ասուլիսում իր բարձր տրամադրությունը կապեց այն փաստի հետ, որ OTE-ի շահած դատն արդեն արդյունքներ է տալիս։ Վերոնշյալ կազմակերպությունն արդեն փոխանցել է գումարի մի մասը՝ 3 մլն 250 հազար դոլար։
Ասուլիսի մասին կարդացեք 4-րդ էջում։
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ
Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը պատրաստվում է մեկնել Ջավախք՝ պաշտպանելու վրացական կոմունիստների առաջնորդ Գեորգաձեին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ներկայիս Վրաստանի գլխավոր կոմունիստը որդին է այն Գեորգաձեի, որը կասկածվում է Շեւարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ եւ այժմ հետախուզման մեջ է։
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ» ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԸ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆԳ քաղաքային վարչության պետ Ա.Ղահրամանյանն ասաց, որ բռնվել են 8 «օրենքով գողեր», որոնց ազատման համար… միջամտել են նույնիսկ… ԱԺ պատգամավորներ։ «Աժ պատգամավորների մեջ կա՞ն օրենքով գողեր» «Առավոտի» հարցը մնաց անպատասխան։
Կարդացեք նաեւ էջ 5։