Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 22,1999 00:00
Vazgen Sargsyan

Վարչապետ Վազգեն Սարգսյանը Ազգային հեռուստատեսությամբ երեկվա իր ելույթում անկեղծորեն խոստովանեց, որ «կոռուպցիան լիովին վերացնել այսօր անհնար է» եւ որ «մինչեւ 2000 թ. մայիսը… կոռուպցիայի դեմ լուրջ եւ համապարփակ պայքարը կհասցնենք գոնե մեկնարկային վիճակի»։ Դիտարկելով կոռուպցիան իբրեւ «բարոյական ու հոգեբանական խնդիր»՝ վարչապետը հասկացրեց, որ այդ մեկնարկային վիճակին հասնելու գործում «մեծ անելիք ունեն նաեւ զանգվածային լրատվության միջոցները, մտավորականությունը»։

… «Առավոտի» ողջ խմբագրակազմը, գիտակցելով իր դերը կոռուպցիայի դեմ պայքարի գործում, այսօրվանից մինչեւ 2000 թ. մայիսը ամեն առավոտ կարթնանա եւ կսկսի անխոնջ պայքար մղել կոռուպցիայի դեմ՝ այդ պայքարը մեկնարկային վիճակի հասցնելու համար։

ՎԱՏ ԼՈՒՐ

Rafael Kazaryan

Երեկ կինոյի տանը դարձյալ հավաքվել էին մտավորականները։ Ղարաբաղը հաջողությամբ պաշտպանելուց հետո նրանք լծվեցին կաթողիկոսական ընտրությունների պաշտպանության սուրբ գործին։ Ռաֆայել Ղազարյանը ստեղծված իրավիճակը համեմատել է երկրորդ աշխարհամարտի հետ. «Երբ նահանջելով հասել էինք մինչեւ Ստալինգրադ, կովկասյան լեռնաշղթա, հնչեց կոչ «Ни шагу назад!»։ Նրա խոսքերով, հիմա էլ պետք է հնչեցնել այդ կոչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031