Ի պատասխան «Առավոտի» հարցմանը, կառավարության լրատվության վարչության պետ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ նախարարների կազմում որեւէ փոփոխություն չի նախատեսվում եւ վարչապետն անհեթեթ է համարում բոլոր նման լուրերը։ Այնուամենայնիվ, այլ, ոչ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ կառավարության նիստում վարչապետը դժգոհություն հայտնեց նախարարներ Սմբատ Այվազյանի, Ռուբեն Տոնոյանի, Հայկ Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի աշխատանքից։ Վերջինիս կապակցությամբ հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը զգուշացրեց, թե կդադարեցնի SAC-3 վարկի տրամադրումը, եթե չկատարվեն սեփականաշնորհման հայտարարված ծրագրերը, այդ թվում նաեւ չմասնավորեցվի Երեւանի ջրամատակարարումը։
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ԳՐՈՀ
Գավառի քաղաքապետ Ֆելիքս Ղարաբաղցյանը տեղական հեռուստատեսության վրա գրոհելուց հետո (որի մասին հաղորդվել է մամուլում) ոչ միայն չի ենթարկվել պատասխանատվության, այլեւ, իշխանության բարեհաճությունից օգտվելով, հանձնաժողովներում փաստացի իր ներկայացուցիչների քանակը հասցրել է 9-ի, այսինքն՝ 2/3-ից ավելին։ Սա հնարավորություն է ընձեռում ընտրությունների բոյկոտ կիրառելու, իսկ հաջողության դեպքում՝ իր անձեռնմխելիությունը երկարաձգելու։
Կարդացեք նաև
49-ԻՑ 35-Ը ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՏԵՂԱՊԱՀԸ
Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը մի կիսագաղտնիք է հրապարակայնորեն հայտնել երեկ, կինոյի տանը կայացած հավաքի ընթացքում, թե եպիսկոպոսաց 49 հոգանոց դասի մեջ 35 հոգանոց մի խումբ է ձեւավորվել (Խմբի մեջ նաեւ Պոլսո եւ Երուսաղեմի պատրիարքներն են)։ Այս խմբի մեջ, ըստ Գրիգորիս արքեպիսկոպոսի՝ «համաձայնություն է գոյացել մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու»։ Նա այդ անունը չի տվել, բայց, ըստ ամենայնի, խոսքը Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի մասին է։