«Երբեք այն կարծիքին չեմ եղել, որ Հայաստանում որեւէ իշխանավոր դավաճան է կամ դավաճանում է Ղարաբաղի խնդրին»,- այս հաստատումը ՀՅԴ բյուրոյի անդամ Մարտուն Մաթեւոսյանն արեց ի պատասխան որոշակիորեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին առնչվող մեր հարցադրմանը։ Մարտուն Մաթեւոսյանը նաեւ բնական էր համարում, թե կաթողիկոսական ընտրությունների առիթով պետությունն իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի, ինչը եւ արել էր նաեւ Հայաստանի առաջին նախագահը։
Կարդացեք էջ 3։
ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ
Կարդացեք նաև
Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով, որ ընտրական օրենսգրքի 38 եւ 39 հոդվածները խախտվել են, այն է՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները արտահերթ նիստ կարող են հրավիրել կամ իրենց նախաձեռնությամբ, կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի համաձայնությամբ, որոշում է ընդունել անօրինական համարել հոկտեմբերի 19-ին եւ 20-ին ընդունված արձանագրությունները Կենտրոն համայնքի 40 տեղամասերում հանձնաժողովների նախագահներին, փոխնախագահներին եւ քարտուղարներին փոխելու վերաբերյալ։
Արարատ Զուրաբյանի հետ հարցազրույցը՝ 3-րդ էջում։
ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱ՞Ղ
Վահրամ Խորխոռունու սպանությունը հետաքննող Հայաստանի հանրապետական դատախազության քննիչները երեկ գործուղվել են ԼՂՀ՝ կասկածյալներին քննելու համար։
ՎԱՐԱԿԻՉ ՕՐԻՆԱԿ-3
Այն ժամանակ, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը ելույթ էր ունենում Ազգային հեռուստատեսությամբ եւ հավատացնում, թե մարզպետները չեն միջամտի ընտրություններին, Կոտայքի մարզպետ Սամվել Ստեփանյանը ելույթ էր ունենում տեղական հեռուստատեսությամբ եւ պաշտպանում Աբովյանի քաղաքապետ դառնալու հավակնորդ Գագիկ Մինասյանին։ Պրն Ստեփանյանը մոբիլիզացրել է իր հսկողության տակ գտնվող բյուջետային ոլորտի բոլոր ղեկավարներին (դպրոցներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն)՝ ի պաշտպանություն իր թեկնածուին։