Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 21,1999 00:00
henrik qochinyan

Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ժխտել է, թե իր հրահանգով այրվել են «Առավոտի» Վանաձոր հասած համարները։ Նա նշել է, թե ցանկության դեպքում կարող էր կանխել, որ դրանք հասնեին Վանաձոր։ Եվ ճշտել է, թե այդ համարն ուղղակի շատ արագ սպառվել է։ Իսկ ընդհանրապես, պրն Քոչինյանը չի թաքցրել, որ ինքն իրոք Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանում է Սամվել Դարբինյանի թեկնածությունը։ Այնուամենայնիվ, այդ մասին մեր հրապարակումները «պատվիրված» է անվանել եւ նշել, թե պատվիրատուն ԱԺ մի պատգամավոր է, որն էլ իր նախընտրած թեկնածուն ունի։ Շատ անհաջող պատվիրատու ունենք. փոխանակ մարզպետից թաքնվի, «Առավոտից» է թաքնվում։

ՎԱՏ ԼՈՒՐ

arcrun margaryan

98 թվականի սկզբին գեներալ Արծրուն Մարգարյանը, զգալով մոտալուտ իշխանափոխությունը եւ վախենալով իր գործած մեղքերի հատուցման համար, խնդրեց իր ընկերոջը կրակել իր ոտքերին։ Ամիսներ անց, բավարար չհամարելով իր այդ ինքնախոշտանգումը, նա որոշեց ինքնասպանություն գործել՝ նույն ընկերոջ գիտությամբ։ Որովհետեւ Արծրուն Մարգարյանը Վանոյի ցուցումով իրականացրել էր բոլոր չբացահայտված սպանությունների կազմակերպումը։ Հավանաբար, Ջոն Քենեդիից սկսած։ Ահա այդպիսի չափազանց համոզիչ պաշտոնական վարկած հնչեց երեկ «Հայլուրով»։ Այդպես են դատախազության «պինկերտոնները» բացատրում ազատամարտի հերոսի եւ 7 երեխայի հոր ողբերգական նահատակումը։ Չբացահայտված հանցագործությունների շատ հեշտ բացատրություն է։ Կարեւորը, շատ բարոյական։

Հետաքրքիր է, Հայաստանում մնացե՞լ են իսկական երկրապահներ, որոնք կբողոքեն այդ աբսուրդի դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031