Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔ ՀԱՈՒ-Ի ՎՐԱՅՈՎ

Հոկտեմբեր 21,1999 00:00
aeroflot

Պարզվում է, ազգային արտադրության վերելքի մեծագույն ջատագով, նույնիսկ՝ խորհրդանիշ դարձած Կարեն Սերոբիչը իր ղեկավարած պատվիրակության հետ Մոսկվա է թռել «Աերոֆլոտի» ինքնաթիռով։ Առայժմ դժվար է պարզել՝ դա ռուսների նկատմամբ բարիդրացիական գործողությո՞ւն է եղել, ԽՍՀՄ-ի ժամանակների կարոտախտի դրսեւորո՞ւմ, թե՞ ունեցել է այլ պատճառներ։ Սակայն ակնհայտ է, որ բավական մեծ պատվիրակության տոմսերի համար պատկառելի գումարներ մեր բյուջեից փոխանցվել են «մեծ եղբոր» բյուջեին։

ԽՈԶՈՒԿԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

zoramas

 

 

«Առավոտին» հասած ինֆորմացիայի համաձայն՝ Արմավիրի մարզի զորամասերից մեկում տասնհինգ զինվոր խոզուկ են ընկել։ ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետ պրն Նազարեթյանից լուրի իսկությունը ճշտել երեկ չհաջողվեց, քանի որ նա մեկնել էր Արմավիր։

Վաղվա «Առավոտում» այս թեմային առավել մանրամասն կանդրադառնանք։

ԻՍԿ Ո՞ՆՑ ԷՐ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ

Gagik kostandyan

Մեր թերթի հոկտեմբերի 16-ի համարում տպագրված «Զորակցություն ընդդիմությունից» լուրի կապակցությամբ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը նախ ասաց.

– Ես պատիվ կհամարեի «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության մեջ լինել, բայց ես վերցրել եմ սկզբունք՝ ոչ մի խմբակցության եւ ոչ մի կուսակցության անդամ չլինել։

– Կոմունի՞ստ էլ չեք եղել։

– Կոմունիստ մի քանի ամիս եղել եմ։ Գիտեք՝ էն ժամանակ ոնց էր։

ԱՌԱՐԿԵՔ ԲԱՐՁՐԱԽՈՍԻՑ, ՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԷԼ ԼՍԵՆ

Norik petrosyan

ԱԺ պատգամավոր, կոմունիստ Նորիկ Պետրոսյանն արձագանքելով «Առավոտի» մի հրապարակմանը, արդարացել է, թե Գեղարքունիքի փոխմարզպետի հետ հարցերը լուծելու վարչապետի խորհրդից հետո սուսուփուս տեղը չի նստել (ինչպես մենք էինք նշել), այլ առարկել է. «Երկու վարչապետներով մեկ տարի է հարցը չեք լուծում, ի՞նչ կարող էր անել շաբաթներ առաջ աշխատանքի նշանակված փոխմարզպետը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031