Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱ ՈՉԻՆՉ ԳԱՂՏՆԻ, ՈՐ ՀԱՅՏՆԻ ՉԴԱՌՆԱ

Հոկտեմբեր 21,1999 00:00
levon mkrtchyan

Պետական այն երկու բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք «Սփյուռք-Հայաստան» համաժողովի նախօրեին Էջմիածնում հանդիպել էին կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին եւ Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ հայտնել Անվտանգության խորհրդի որոշումը առաջիկա կաթողիկոսական ընտրություններում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին պաշտպանելու վերաբերյալ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շահեն Կարամանուկյանը եւ վարչապետի խորհրդական, Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն էին։ Վերջինիս խնդրեցինք պարզաբանել այդ աղմուկ հանած զրույցի մանրամասները։

Կարդացեք էջ 3:

«ԵՍ ԲՆԱՎ ՉԵՄ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ»

Natan

Դարեր շարունակ մեր պատմությունը արձանագրել է փաստեր, երբ հայոց արքաներն իրենց համակրելի թեկնածուին են դարձրել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այսօր բացառվո՞ւմ է այդ բանը։ Պատասխանելով մեր այս հարցին, Ազգային եկեղեցական ժողովի կազմակերպման հանձնախմբի անդամ, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց. «Եթե մենք այսօր միապետական հասարակություն ունենք, ես բնավ չեմ ընդդիմանում»։

Նաթան եպիսկոպոսի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։

ԿԵՂԾ ՏԱԳՆԱՊ

mrcavazq

Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի Կենտրոնի թաղապետի թեկնածու Արայիկ Հայրապետյանը («Լավանդա» խանութների տերը) կանչվել էր ՆԳ 6-րդ վարչություն՝ իր բարեկամներից մեկի գործի կապակցությամբ։ Այնտեղ պրն Հայրապետյանին հասկացրին, որ գալիք ընտրություններում իշխանության թեկնածուն Լեւոն Հարությունյանն է։ Որոշ ժամանակ «Լավանդայի» տնօրենը այդ ճնշման տակ մտադրություն ուներ հանել իր թեկնածությունը։ Սակայն հետո պարզվեց, որ դա, հավանաբար, միայն ոստիկանության նախաձեռնությունն էր, եւ պրն Հայրապետյանը շարունակեց մրցավազքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031