Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 20,1999 00:00
govazd

Հեռուստատեսությամբ նախընտրական գովազդի 1 րոպեի ամենացածր գինը «Ար» եւ «Ա1+» հեռուստաընկերություններում է՝ 45 դոլար։ «Արմենիայում» այն 110 դոլար է, Հայաստանի ազգային հեռուստատեսությունում՝ 200 դոլար։ Ճիշտ է, բոլոր հեռուստաընկերություններում էլ հնարավոր են զեղչեր, բայց այս գներից կարելի է պատկերացում կազմել, թե համայնքապետերի թեկնածուներն ինչ գումարներ են ծախսում քարոզչության վրա։

ՎԱՏ ԼՈՒՐ

qart

«Ամերիկայի ձայն» ռ/կ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ մի շարք թերթեր են անդրադարձել Հայ դատի հանձնախմբի 56-ամյա ղեկավար Մուրադ Թոփալյանի ձերբակալությանը։ Այսպես, «Կանզաս սիթի սթար» թերթը կիրակնօրյա համարում մեջբերել է ԱՄՆ դատախազ Էմիլի Սվինի տեսակետը, թե ահաբեկչության նպատակը 1915-ին հայերի կոտորածի նկատմամբ ուշադրություն հրավիրելն է եղել։ Թոփալյանի նկատմամբ մեղադրանքներն է շարադրել «Բոստոն գլոբ» թերթը։ Քլիվլենդում լույս տեսնող «Փլեյն վիըլեր» թերթը հոկտեմբերի 15-ին ուշադրություն է հրավիրել ամենաազդեցիկ քաղաքական գործիչների, այդ թվում եւ նախագահ Քլինթոնի հետ Թոփալյանի կապերի վրա։ Ըստ ամենայնի, այս պատմությունը նախընտրական պայքարում մրցակիցներին վարկաբեկելու մի խաղաքարտ է դարձել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել