Վանո Սիրադեղյանը հայտնեց, որ ՀՀՇ-ն շուրջ տասնյակ գյուղապետերի թեկնածուներ ունի. «Նրանք նախկինում եղել են գյուղապետեր, հիմա էլ ուզում են լինել»։ Առաջադրվել են նաեւ Արթիկի եւ Երեւանի Կենտրոն համայնքի նախկին ՀՀՇ-ական համայնքապետերը։ «Իրական հնարավորություն կա հաղթել այդ երկու համայնքներում»,- գնահատեց ՀՀՇ վարչության նախագահը։
ՄԵԿԸ ԲՈՒԴԿՉԻ, ՄՅՈՒՍԸ՝ ԴԱԽԼՉԻ՞
Եթե Արաբկիրի համայնքապետի թեկնածուներից մեկին «բուդկչի» են անվանում, մյուսին էլ կարելի էր «դախլչի» անվանել։ Լուրեր էին տարածվել, թե ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչ Ֆելիքս Յայլոյանը «Հրազդան» տոնավաճառում իր տեղն ու սեղանն ունի։ Այս առնչությամբ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Յայլոյանի նախընտրական շտաբի ղեկավարը պարզաբանել է, թե այդ սեղանիկով զբաղվում են համայնքապետի թեկնածուի կինն ու աղջիկը, իսկ ինքը՝ Ֆելիքս Յայլոյանը, վերջին մի տարին զբաղվում է միայն կուսակցական գործունեությամբ։
Կարդացեք նաև
ՓՈԽԶԻՋՈՒՄ
«Առավոտը» դեռեւս ամիսներ առաջ էր գրել, որ գյուղակադեմիայի ղեկավարությունը 500-ական դրամ է հավաքում ուսանողներից՝ յուրաքանչյուր բացակայության համար։ Երեկ ուսանողների համբերությունը հատել էր, ու նրանք բողոքի ցույց էին կազմակերպել բուհի առջեւ։ Բուհի ռեկտորը խոստացել է փոխզիջումների գնալ։ Հետաքրքիր է, թե ինչ այլ պատժամիջոց կծնի այդ փոխզիջումային տարբերակը։
ԱՆՑԱԾ ԼԻՆԻ
Սրտի շտապ եւ անհետաձգելի վիրահատության է ենթարկվել «Միասնություն» դաշինքի նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Ըստ նույն աղբյուրի՝ նա արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել եւ իրեն լավ է զգում։ «Առավոտն» առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում պրն Մարգարյանին։