Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Հոկտեմբեր 19,1999 00:00
orensgirq

Շաբաթ օրը ՍԴ-ում քննության դրվեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի դիմումը Ընտրական օրենսգրքի, փախստականների եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքների սահմանադրականության (որոշ դրույթների) հարցի կապակցությամբ։

Դեմ առ դեմ հանդիպեցին միմյանց նկատմամբ «փխրուն» զգացումներով հայտնի Դավիթ Հարությունյանն ու Վլադիմիր Նազարյանը։

Նրանց փաստարկներն ու հակափաստարկներն էլ ներկայացնում ենք ձեզ։

Դ. Հարությունյանի փաստարկները

Davit Harutyunyan

Հայաստանի 71 համայնքներում փախստականները կազմում են 50%-ից ավելի, որոշ վայրերում՝ 100%։ Փախստականների ընտրական իրավունքից չօգտվելու դեպքում սահմանափակվելու է համայնքային նշանակության հարցերին մասնակցելու նրանց իրավունքը։

Սահմանադրության «հայ ժողովուրդ» եւ «ՀՀ քաղաքացիներ» բառակապակցությունները մի՞թե նույնացված են։ 1995-ի հանրաքվեին մասնակցել են նաեւ փախստականները՝ ստեղծելով մի փաստաթուղթ, որի առաջին տողում գրված է «հայ ժողովուրդ»։ 217 հազար փախստականի սեփականաշնորհվել է 87,6 հազար հա հող, որից ստացված հարկից ձեւավորվում է համայնքային բյուջեն։ Մի՞թե բյուջե պետք է ձեւավորեն նրանք, մարմինները՝ ոչ։ Միջազգային պրակտիկան ոչ թե հաշվառման, այլ բնակության գործոնն է որոշիչ դարձնում։

Վ. Նազարյանի հակափաստարկները
Vladimir Nazaryan

Սահմանադրության 27 հոդվածի 1-ին դրույթի մեկնաբանությունը եւ 43 հոդվածին հղումը նա թյուրիմացություն համարեց, որովհետեւ դա չի վերաբերում մարդու ընտրական իրավունքին։ Պետություն ասածը տարածք եւ քաղաքացիություն է, եւ հայտնի չէ, թե դրանցից որի սահմանը խախտելն է առավել վտանգավոր։ Երկփեղկել ժողովրդին պատկանող պետական իշխանության իրականացման մեխանիզմը՝ չի կարելի. եւ տեղական, եւ պետական կառավարմամբ ներդաշնակ նույնպետական կառավարումն է։ Պետք է ազնիվ լիներ (նկատի ուներ դիմող կողմին) եւ ասեր՝ մենք ժխտում ենք քաղաքացիությունը, գտնում ենք, որ պետությունն ունի բնակչություն, ոչ թե քաղաքացիներ։

«Հայ ժողովուրդ» տերմինի մասին էլ, որ ՀՀ նախագահն ասում է, ապա էդ ժողովրդի 2/3-րդը չի մասնակցել այդ Սահմանադրության ընդունմանը, այսինքն՝ էդ Սահմանադրությունը լեգիտիմ չէ. քաղաքական- իրավական իմաստով ժողովուրդը միայն ու միայն քաղաքացիների հանրագումարն է, եթե գումարենք օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցողներին՝ կստանանք բնակչություն։ … Սխալ տեղաբաշխում չանեիք համայնքներում, որ ամեն տեղ 10%-ից չանցնեին փախստականները։ … Թող քաղաքացիություն ստանան՝ ընտրեն…

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031