Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 19,1999 00:00
Ruben Gevorgyan

«Ազատություն» ռ/կ-ը երեկ հարցազրույց է հեռարձակել ԱԺ պատգամավոր, Դավիթաշենի նախկին համայնքապետ Ռուբեն Գեւորգյանի հետ։ Զրույցը, թղթակցուհու հավաստմամբ, անցել է պրն Գեւորգյանի եռահարկ առանձնատան ընդարձակ նախասրահում, որտեղ ամենուր մեծ ծաղկամաններով շքեղ ծաղկեփնջեր էին դրված։ «Իմ մականունն այնքա՜ն գեղեցիկ մականուն է։ Եթե մականունների խմբակցություն հավաքեն, իմ մականունը կծաղկի դրանց մեջ»,- ասել է նա։ Ծաղիկ Ռուբենը նաեւ իր բանաստեղծություններից հատվածներ է ասմունքել։

«Կքում ես, ինչպես լացող ուռենի

Դու իմ վեհ ու մենավոր ծաղիկ։

Սիրո տենչանքն է առկայծում աչքերիս,

Երբ հիշում եմ հայացքդ գողտրիկ»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Այդ հարցազրույցում Ծաղիկ Ռուբենն այսպես է բնութագրել լրագրողներիս աշխատաոճը. «Ոնց որ մարդու մարմինն է ամբողջապես՝ մարմնի վրա մի փոքր վերք, ճանճը ո՞նց է գալիս նստում էդ վերքի վրա։ Մամուլն էլ դա է դարձել՝ ամեն լավ բանը թողնում է մի կողմ, ճանճի պես պրպտում ա էն մասը, էն թերությունը (չկա մարդ, որ թերություն չունենա) ու թերությունը ի հայտ է բերում հասարակությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031