Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՇԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՔԱՐ

Հոկտեմբեր 19,1999 00:00
Smbat Ayvazyan

Պետեկամուտների նախարարության աշխատակիցները ոչ միայն համոզված են, որ նախարար Սմբատ Այվազյանին պետք է պաշտոնանկ անեն, այլեւ նշում են նրան տրվելիք հնարավոր պաշտոնները՝ նույնպես նախարարական։ Վերջին տարբերակը կգործի այն դեպքում, եթե հաստատվեն Խոսրով Հարությունյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու մասին լուրերը։

«ՍԱՏԿԱԾ» ՕՐԵՆՔԸ

yntrakan

Խոսակցությունները, թե Ընտրական օրենսգիրքը ետ է վերադարձվելու «ծննդկանին»՝ Վ. Դալլաքյանին, այսպիսի արձագանքի տեղիք տվեց Վլադիմիր Նազարյանին ՍԴ-ում. «Սատկսմբատ այված էշը տիրոջն են տալիս»։

ՅԱՍԱՄԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՅՈԳ

yasaman

Առաջին դասարանցիների համար նաեւ տառադարան է նախատեսված։ Եթե ոչ հեռավոր անցյալում տառաճանաչ դարձող փոքրիկները «յ» տառին ծանոթանում էին «յասամանի» նկարով, իսկ «զ» տառին՝ «զանգ»-ով, ապա այսօրվա առաջին դասարանցիների համար յ-ով սկսվող «ամենահայկական» բառը «յոգն» է, իսկ զանգը փոխարինվել է զատիկով։ Հավանաբար, առանց հետին մտքի էլ «ս» տառը խորհրդանշող «սարը» փոխարինվել է սղոցով։

ՆՈՐԻ՞Ց «ԱԴՐԻՆ»

sepakanashnorhum

Լուրեր են շրջում, թե արվեստի գործիչների տունը՝ Ադրիի շենքը, աճուրդի է դրվելու։ Սեփականաշնորհման նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ նախարարության կողմից նման նախաձեռնություն չկա եւ սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակում էլ նշված շենքը չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031