Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 19,1999 00:00
Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանը բացահայտեց, որ Հայաստանից տարեսկզբին հեռանալու պատճառներից մեկն իր կյանքի նկատմամբ սպառնալիքի զգացողությունն էր. «Այդ հիստերիայի մեջ այն հնարավոր էր ցանկացած մարդու կողմից։ Պաշտոնի բերումով հազարավոր հանցագործների եմ բանտ նստեցրել։ Նրանցից կամ նրանց հարազատներից մեկն ու մեկը առիթից կօգտվեր, եւ դա առանձնապես մեծ հետեւանքներ չէր ունենա»։ Կիմ Բալայանի այն հայտարարության առնչությամբ, թե Սիրադեղյանի ապահովության պահպանումը պետական կարեւորության գործ է, քանի որ նա անուններ պիտի տա՝ ասաց. «Չեմ ուզում անդրադառնալ այդ փոքր խոսակցություններին»։ Վանո Սիրադեղյանը չցանկացավ խոսել նաեւ Արմեն Տեր-Սահակյանի, Գուրգեն Եղիազարյանի մասին եւ որոշ այլ հարցերի վերաբերյալ։

Կարդացեք՝ էջ 4։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ԲԱՆԱԿՈ՞ՒՄ

banak

Ստեփանակերտում լուրեր են շրջում, թե սպասվում է բանակի մի շարք բարձրաստիճան սպաների պաշտոնաթողություն։ Պաշտպանության նախարարությունից լրագրողներին այս առնչությամբ ասել են, թե բանակում ընթանում են կառուցվածքային եւ կադրային բարեփոխումներ։

«ԱՆԻԻ» ՓԱՅԱՏԵՐԸ «ՔԱՇՎԵՑ»

ani plaza

«Անի պլազայի» փայատերերից մեկի (Թուֆենքյան ազգանունով)՝ վերջերս կայացած Նյու Յորքի բորսայի սակարկություններում, թղթերն արժեզրկվել են 500 մլն դոլարով։ Հույս ունենք, որ «Անիի» վերակառուցման վրա սույն տխուր հանգամանքը չի ազդի։

ՔՈՉԻՆՅԱՆԻ ՄԱՐԴԸ

Henrik Qochinyan

Ի հեճուկս իշխանության հայտարարությունների, թե նա չի միջամտելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը աննախադեպ ակտիվ գործունեություն է ծավալել «իր մարդուն»՝ Սամվել Դարբինյանին Վանաձորի քաղաքապետ դարձնելու ուղղությամբ։

Կարդացեք՝ էջ 3։

ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

hyd

Հաշվի առնելով կաթողիկոսական ընտրությունների նախօրյակին ստեղծված լարված իրավիճակը ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է արել, որում առաջարկում է հետաձգել այդ ընտրությունները։ Իսկ ընդհանրապես, Գրիգոր Լուսավորչի գահին ՀՅԴ-ն կցանկանար տեսնել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Ա-ին, ինչը, կուսակցության կարծիքով, կնպաստի Էջմիածնի եւ Անթիլիասի վերամիավորմանը։ Հիշեցնենք, որ 1995 թվականին նմանատիպ առաջարկով հանդես էր եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031