Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբեր 16,1999 00:00
Gagik kostandyan

Հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ստորագրություններ էին հավաքվում «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանին ազատ արձակելու համար։ Նախաձեռնողը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանն էր։ Տեղեկություններ կան, որ նույն նպատակով ստորագրահավաք է իրականացրել նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյաններից մեկը՝ առայժմ պարզ չէ, թե որը։

ԱՖՐԻԿԱ ԷԼ ՀԱՍԱՆՔ

dzerqsexmum

Կա այսպիսի երկիր՝ Կոտ Դիվուար, որը նախկին Փղոսկրե Ափ պետությունն է։ Հայաստանի Հանրապետությունն այնտեղ ունի պատվո հյուպատոս բոլորին անճանաչ անունով՝ Ռայմոնդ Եզեկլյան։ Սա լուրջ առաջընթաց է Հայաստանի եւ Փղոսկրե Ափի միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործում։

ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՎԱԾ Է

cxaxot

Չնայած կա համապատասխան որոշում, որ Հայաստան ներմուծված արտասահմանյան ծխախոտի վրա պետք է գրված լինի հայերեն, սակայն այսօր էլ Երեւանում կարելի է գնել հայերեն մակագրություն չունեցող ծխախոտ, որի վրա նույնիսկ աքցիզային դրոշմանիշ չկա։

ՇԱԲԼՈՆԻՑ ԴՈՒՐՍ

pahpanoxakan

Հայաստանի Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորում է ՀՀ առաջին նախագահին՝ իր ընտրվելու 8 տարվա տարելիցի կապակցությամբ (առաջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 91 թվականի հոկտեմբերի 16-ին)։ Իսկ երիտասարդ պահպանողականների միությունն առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններում պաշտպանում է Արարատ Զուրաբյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031