Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 15,1999 00:00
militonyan

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը համահայկական խաղերի վերաբերյալ 2 հազար տպաքանակով լույս էր ընծայել մի տեղեկատու։ Այնուամենայնիվ տեղեկատուի հեղինակները եւ ոչ մի լումա չէին ստացել։ «Առավոտի» հարցին, թե՝ հեղինակներին փաստորեն քցե՞լ են, տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց. «Կատարված աշխատանքի նախահաշիվը ներկայացվել է համահայկական խաղերի կազմակերպման հանձնաժողովին, որը ֆինանսների նախարարությանն է փոխանցել։ Նրանք տոմսերի վաճառքի եւ այլ ֆինանսներից անպայման կօժանդակեն։ Ես հավատացած եմ, որ կստանանք այդ գումարը, քանի որ իսկապես գործ է արվել, ճշգրիտ հաշվարկներ են արվել։ Մի խոսքով, չեմ կարծում, թե իրոք «քցել» են»։

ՎԱՏ ԼՈՒՐ

yntrakan

«Մի օր այդ բանը պիտի՛ ասվի։ Հերիք եղավ։ Բոլորին թվում է, թե հեղինակներն այնպիսի օրենսգիրք են գրել, որ ԱԺ ձեւավորվեց։ Ո՛չ։ ԿԸՀ-ն կարողացավ այս անտաղանդ օրենսգրքով խորհրդարան ընտրել, այսօր էլ չի կարողանում տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրի։ Քանի որ հնարավոր չի՝ մի հոդվածը մյուսին հակասում է»,- այս հայտարարության հեղինակը ԿԸՀ-ում «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն է։ Գուցե նա միայն սեփակա՞ն տեսակետն է արտահայտել, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է հենց այդ «անտաղանդ օրենսգրքի» հեղինակին՝ Վիկտոր Դալլաքյանին, վստահել «Ընտրական օրենսգիրքը» վերանայելու կամ ընդհանրապես նորը մշակելու գործը, թե՞ գործում է՝ «դու ծնել ես՝ դու էլ սպանիր» մոտեցումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031