Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ՊԵՏՔ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼ ԹՌՉՈՒՆԻՉԻՆ

Հոկտեմբեր 15,1999 00:00
Norik petrosyan

Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը երկու օր շարունակ հայտարարություններ էր անում ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի։ Վերջապես կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նրան խորհուրդ տվեց. «Եթե մարզպետին չեք վստահում՝ փոխմարզպետի միջոցով լուծեք այդ հարցերը»։ Եվ բազմանշանակ լռեց։ Պատգամավորները ծիծաղեցին, իսկ Նորիկ Պետրոսյանը, որ նախապես ոտքի էր կանգնել ինչ-որ բան առարկելու համար՝ սուսուփուս նստեց։

ՀԱԿԱՌԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՄՔԻ

Feliqs yayloyan

Հակառակ այն իրողության, որ Արաբկիրի թաղապետի նախընտրելի թեկնածուն «Միասնություն» դաշինքի համար ՀԺԿ անդամ Ֆելիքս Յայլոյանն է, երկրապահական շրջանակներին մերձ կանգնած Հովիկ Հարությունյանը, որը հանրապետության փոխզինկոմն է, պաշտպանում է թաղապետի թեկնածու առաջադրված բուդկչի Մաթոսին։ Ի դեպ, նշենք, որ վերջինս հրաժարվում է, թե ինքը բուդկաներ ունի, թեպետ ամբողջ Արաբկիրի տարածքի բնակչությունը նրան այդ անվամբ է ճանաչում։

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

sim

Վերանորոգման աշխատանքներ են կատարվել ՍԻՄ-ի գրասենյակի միջանցքում։ Այն հիմա առավել քան բարետես է։ ՍԻՄ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, թե ամբողջ միջանցքի նորոգման համար իրենցից պահանջվել է ավելի քիչ, քան 1000 դոլար։ Ի դեպ, միայն պատերին է սպիտակ փչվել, եւ նորոգվել են ծակուծուկ ունեցող լուսամուտները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031