Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՈՒՉՈՒԿՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Հոկտեմբեր 15,1999 00:00
petros makeyan

«Կաուչուկն այսօր մոնոպոլ դիրք ունի եւ չի բացառվում, որ հենց իր բացառիկությամբ է գրավել իշխանության ուշադրությունը։ Ահա սա է պատճառը, որ մենք Գագիկ Ներսիսյանի ձերբակալության մեջ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հիմք ենք տեսնում»,- ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մաքեյանը։

Գագիկ Ներսիսյանի ձերբակալման մասին կարող եք կարդալ 2-րդ էջում։

ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՇՏԱԲ

hetaxuzum

Ըստ Ղարաբաղից եկող տեղեկությունների, մի քանի օր առաջ ԼՂՀ ՆԳ-ն փորձել է կալանքի վերցնել ոմն Աշոտի, որը նախկինում եղել է ԼՂՀ ՆԳ փոխնախարար։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքով է հետապնդվել Աշոտը, սակայն ըստ լուրերի, նա հասցրել է վերջին պահին թաքնվել ԼՂՀ զինված ուժերի շտաբում։ ՆԳ հատուկ նշանակության ջոկատի ծառայողներն ուժեղացրել են հսկողությունը շենքի նկատմամբ, որից հետո ուժեղացվել է զինված ուժերի շտաբի պահակախումբը։ Առայժմ վերոնշյալ անձնավորությունը գտնվում է հետախուզման մեջ։

«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Ruben Hayrapetyan

Ավարտվել է անցած տարվա հունվարին Ավանի թաղապետ եւ «Հայծխախոտի» բաժնետեր Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձի դատաքննությունը։ «Հայծխախոտի» նախկին գործադիր տնօրեն Լիդա Սարգսյանի որդին (որպես կազմակերպիչ) եւ երկու կազմակերպիչները դատապարտվել են 9-13 տարի պատժաչափերի։

ՀԵՏԱՁԳՈՒՄ

dat

Երեկ Նիկոլ Փաշինյանի գործի դատաքննությունը հետաձգվեց՝ նրա շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանի՝ հանրապետությունից բացակայության պատճառով։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031