Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 14,1999 00:00
Ter Husik

«Արմատ» կազմակերպության գրասենյակի բացման արարողության ընթացքում հատուկ շնորհակալություն էին հայտնում Ավետ Գրիգորյանի եղբորը եւ Տեր Հուսիկ Լազարյանին։ Վերջինից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինքն ինչ-ինչ միջոցնե՞ր է ներդրել այդ գրասենյակում եւ այս պատճառո՞վ է երախտիքի խոսքերի արժանանում։ Տեր Հուսիկը ժխտեց. «Ես ուղղակի հետեւել եմ շինարարությանը։ Ամառը տեղ չեմ գնացել, եկել եմ, որ տեսնեմ ինչ են անում՝ ճիշտ անեն, ուղիղ անեն»։

ՎԱՏ ԼՈՒՐ

manuk gasparyan

ԱԺ պատգամավոր, նախկին (՞) վաճառական Մանուկ Գասպարյանը երեկ հայտարարեց, թե չնայած լրագրողները մինչեւ խորհրդարանի ձեւավորումը եզրակացրել էին, թե ԱԺ-ի այս կազմը թույլ է լինելու, բայց այն փաստը, որ իրենից առաջ միայն 5 ելույթ է հնչել, սակայն իր մտքերի կեսն արդեն արտահայտվել է՝ հակառակի ապացույց է։ … Ստիպված ենք վշտացնել պրն նախկին վաճառականին այն տեղեկությամբ, որ իրեն չեն «Բի-Բի-ՍԻ» ռ/կ-ն ու «Ֆորբս» հանդեսը ճանաչել որպես 20-րդ դարի մեծագույն մտածող, այլ Կարլ Մարքսին։ Եվ ինքը, ցավոք, անգամ Հայաստանում դեռեւս ճանաչված չէ որպես մտքի գիգանտ։ Ուստի, շա՜տ մեղմ ասած՝ պատճառաբանված չէ սեփական անձն ու մտքերը չափանիշ դիտելը՝ ներկա ԱԺ-ի ինտելեկտուալ կարողությունները գնահատելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031