Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԵՐ ԷԼ ԳՐԵԹԵ ՉԿԱ՞Ն

Հոկտեմբեր 14,1999 00:00
Vazgen Sargsyan

Վարչապետը բազմիցս խոստացել էր, թե մինչեւ հոկտեմբերի 1-ը մարվելու են աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների պարտքերը։ Երեկ ԱԺ-ում Վազգեն Սարգսյանը խոստովանեց. «Աշխատավարձերը կարողացանք վճարել հոկտեմբերի 1-3-ի արանքում։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխատավարձերը վճարենք եւ թոշակները նմանապես։ Նպաստների հարցում ուշացումներ եղան հաշվառման պատճառով»։

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵ՞ՐՆ ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ ԲՈՒՌՆԱՇԻՆ

ashot agababyan

Ավարտվել է Աջափնյակի համայնքապետի ընտրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին եւ այն դատարան է փոխանցվելու։ Աշոտ Աղաբաբյանին առաջադրվել է 9 մեղադրանք՝ քրեական օրենսգրքի 7 տարբեր հոդվածներով։

ԱՎԵԼԻ ՓՈՔՐ ԲԱԺԱԿՈՎ, ԲԱՅՑ ՄԵԾ ՍՐՏՈՎ

militonyan

Անցած տարի պետբյուջեից օժանդակություն ստացած թերթերը շուրջ 40-ն էին, որոնց միջեւ բաշխվեց 70 մլն դրամը։ Այս տարի առաջարկվել է 60 մլն դրամ գումարը բաշխել 60-ից ավելի պարբերականների եւ ռադիոհեռուստատեսային լրատվամիջոցների միջեւ։ «Ես հասկանում եմ, որ այդ օժանդակությամբ դժվար թե մենք շատ օգուտ տանք, բայց սա պետության վերաբերմունքն է անկախ մամուլի նկատմամբ»,- ասաց տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանը։

ՍԴ-ՈՒՄ ԷԼ Է ՏՂԱ ԾՆՎՈՒՄ

sd

Ընդմիջման ժամանակ դատավարական համերաշխության անօրինակ դրսեւորման ականատես դարձանք ՍԴ բուֆետում։ Համերաշխության առիթն այս անգամ ՍԴ անդամ Ռաֆայել Պապայանի տղա թոռ ունենալն էր։ Շնորհավորում ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031