Լրահոս
Օրվա լրահոսը

2001-ԻՆ՝ Ա՞ՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հոկտեմբեր 14,1999 00:00
Robert Qocharyan

«Մտադի՞ր եք արդյոք աղետի գոտու վերակառուցումն ավարտել հենց այս կառավարության հետ»,- լրագրողներից մեկի հարցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ այս կառավարությունը երկար պետք է աշխատի, ընդհանրապես ճիշտ չի հաճախ փոփոխություններ կատարել։ Ուղղակի քաղաքական իրավիճակն այնպես էր, իրադարձություններն այնպես էին զարգանում, որ կառավարությունները մի քիչ հաճախ էին փոփոխվում։ Կառավարության գործը գնահատելու համար առնվազն պետք է 2-3 տարի մինիմում աշխատի, որ երեւա իսկապես ի՞նչ է անում»։

Ռոբերտ Քոչարյանի Սպիտակ կատարած այցելության մասին կարդացեք 2-րդ էջում:

«ՆՍՏԱԾ-ԵԼԱԾ» ԿԱԹՈՂԻԿՈ՞Ս

hogevorakan

Կաթողիկոսի թեկնածու են ըստ հոգեւոր դասի սահմանած կանոնագրքի եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, որոնք ընտրության օրը միայն կասեն. թողնո՞ւմ են իրենց թեկնածությունը, թե՞ ոչ։ Եթե այնպես ստացվի, որ Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը մինչ այդ չհանի իր թեկնածությունը եւ ընտրվի կաթողիկոս, ապա կունենանք «նստած» ու դեռ «չելած» կաթողիկոս։ Այս պահին սրբազանը կալանավորված է եւ մտադիր չէ իր թեկնածությունը հանել։

Ասողիկ Սրբազանի դատի մասին՝ 5-րդ էջում։

«ՆԱԻՐԻՏԻ» ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋԱԲԱՆԸ

nairit

Հոկտեմբերի 12-ին ձերբակալվել էր «Նաիրիտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնակատար Գագիկ Ներսիսյանը։ Սակայն նրա առողջական վիճակը վատթարացել էր եւ այժմ նա հիվանդանոցում է։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն «Առավոտին» հայտնեցին, որ իրենց քաղխորհուրդը դիմել է գլխավոր դատախազին՝ միջնորդելով խափանման միջոցն ընտրել քաղաքից չբացակայելու ստորագրությունը։

Ի դեպ, «Նաիրիտում» ստուգումներ էին անցկացվում տեւական ժամանակ՝ «Հայրենիք» խմբի քաղաքական ակտիվության փուլերին զուգահեռ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031