Լրահոս
Օրվա լրահոսը

Խառը ճանապարհով գնացողները

Հոկտեմբեր 13,1999 00:00
viktor dallaqyan

Երբ հոկտեմբերի 4-ին Արարատ Խրիմյանի՝ համայնքապետի թեկնածու գրանցելուց հետո Երեւանի մարզային հանձնաժողովի մի խումբ անդամներ (տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ) բոյկոտեցին նիստը եւ հեռացան, հանձնաժողովի մյուս անդամները եւ ընտրություններով զբաղվող ու շահագրգիռ անձինք իրար անցան։

Բանն այն է, որ ընտրական օրենսգրքի հեղինակներն այսպիսի սկանդալային իրավիճակ չէին նախատեսել, չգիտես՝ ինչու, նրանց թվացել էր, թե հալած յուղի հետ գործ կունենան։ Այս մասին հարցն էլ ուղղեցինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Վիկտոր Դալլաքյանին. «Ես այն կարծիքին էի, որ ինչպես քաղաքակիրթ բոլոր երկրներում, ընտրական հանձնաժողովները պետք է կազմավորվեն պետության կողմից, այսինքն դա պետք է լինի ոչ թե կուսակցությունների խնդիր, այլ՝ պետության, այսինքն՝ հանձնաժողովները պետք է լինեն պետական մարմին։ Սկզբից մոտեցումը սա է եղել, բայց, նկատի ունենալով, որ ՀՀ-ում կար պետության կողմից ընտրությունների ընթացքում կեղծիքներ կատարելու որոշակի կուտակված փորձ եւ կուսակցությունների համապատասխան վերաբերմունքը, անվստահությունը պետության նկատմամբ, մենք գնացինք խառը ճանապարհով»։ Հանձնաժողովի 13 անդամներից երեքին նշանակում է կառավարությունը, եւ այս հանգամանքը թույլ հույս էր ներշնչում, որ նույնիսկ կուսակցություններից մեկ-երկուսի բոյկոտելու մտադրությունը չի խոչընդոտի հանձնաժողովի աշխատանքը։ Բայց սա էլ չօգնեց, թեպետ պարոն Դալլաքյանը պնդում է, որ «դրա համար» իրենք «կառավարության տեղերի թիվը թողել են գոնե երեք»։ Նրա կարծիքով «չարիքների փոքրագույնն» իրենք հաշվել են. «Եթե մնացած 10-ը բոյկոտեն, գոնե երեքը չեն բոյկոտի»։ Բայց այս «լոգիկան» չօգնեց, թեպետ Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ իրենք գնացել են «խելամտության տարբերակով»։ Փաստորեն այս ճանապարհն էլ չօգնեց, եւ հիմա մնում է նոր առաջարկ անել, ինչը եւ արվեց. «Մենք պնդելու ենք, որ անպայման հանձնաժողովները լինեն պետական չինովնիկներից բաղկացած»։

Երեկվա դրությամբ, ավագանու եւ թաղապետերի թեկնածուները (Նուբարաշեն եւ Կենտրոն համայնքներ), որոնք չէին գրանցվել մարզային հանձնաժողովի մի քանի կուսակցական անդամների աշխատանքը բոյկոտելու հետեւանքով, դատարանների միջոցով գրանցվեցին։ Օրենքը, փաստորեն այլ ճանապարհ չկարողացավ մատնանշել, եղած ճանապարհները կրկին տանում էին դատարան։ Ինչո՞ւ։ Պարոն Դալլաքյանը գիտի՞, թե ինչու. «ԿԸՀ-ի նախագահը երկու անգամ հանդիպել է ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի հետ, դրանից հետո դիմել է հանձնաժողովին, որ վերջինս գրավոր տեսակետ արտահայտի 122, 123, 140 հոդվածների վերաբերյալ։ Հանձնաժողովը իր տեսակետն արտահայտել է՝ գրանցման փաստաթուղթը 2000 թվականի ապրիլի 1-ից, դրանից հետո ԿԸՀ-ի նիստին ես ներկայացրել եմ մեր հանձնաժողովի տեսակետը, որը ԿԸՀ-ի համար պարտադիր չէ»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031