Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 13,1999 00:00
Ruben Miroyan

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը շարունակում է անկեղծ զվարճության պահեր պարգեւել պատգամավորներին։ Նիստերի ընթացքում քնում է, նախարարին՝ նախագահ, խոսափողին՝ լսափող, Գագիկ Մինասյանին՝ Գագիկ Մկրտչյան անվանում եւ ընդհանրապես՝ շատ անգամ թարս է արտաբերում պատգամավորների անուն-ազգանունները (որպես վրեժխնդրություն՝ նրան էլ սկսել են Միրո Ռուբինյան անվանել)։ Վերջերս շշուկներ էին շրջում, թե շուտով նրան հրաժեշտ են տալու՝ գործադիր իշխանության մեջ պաշտոն է առաջարկվելու։ Բայց ըստ նույն աղբյուրների, պրն Միրոյանը մերժել էր վարչապետի առաջարկը եւ ասել, թե սա՛ է իր տեղը։ Ուստի նա այսուհետ էլ կշարունակի ուրախ պահեր ապահովել խորհրդարանական միապաղաղ առօրյայում։

ՎԱՏ ԼՈՒՐ

KYH

Ռուսաստանում հրաժարվել են գրանցել Ժիրինովսկու կուսակցության նախընտրական ցուցակը, քանի որ եկամուտների վերաբերյալ որոշ տվյալներ իրականությանը չէին համապատասխանել։ Տեղափոխվելով Հայաստան նշենք, որ Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Մանուկյանը ԿԸՀ նիստում խոստովանել էր, թե թեկնածուներից որեւէ մեկի եկամուտների հայտարարագիրը չեն ստուգել եւ լրացուցիչ տվյալներ չեն պահանջել։ Ճիշտ է, ԿԸՀ անդամները նրան հիշեցրին, որ մինչեւ հոկտեմբերի 18-ը ժամանակ ունի եւ կարող է պարզաբանումների համար դիմել պետական եկամուտների նախարարություն եւ այլուր։ Սակայն թերահավատ ենք, որ ունեցվածքի վերաբերյալ այդ տվյալները կստուգվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031