Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԻՍԿ ԵԿԵՂԵՑՈ՞ՒՆ

Հոկտեմբեր 13,1999 00:00
pozapalyan

Լոռու թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, որ կաթողիկոսական ընտրություններին պետության միջամտության դեմ ամենաակտիվ ընդվզողներից էր, ինքը չի խորշում միջամտել պետության գործերին։ Այսպես, Հովհաննես Թումանյանի 130-ամյակի առթիվ տոնակատարության եւ եկեղեցու օծման ընթացքում նա տեւական ժամանակ գովերգել է Լոռու մարզպետի թեկնածու Սամվել Դարբինյանին, որի լուման այդ եկեղեցում ընդամենը եկեղեցու ճանապարհի մասնակի նորոգումն է, իսկ եկեղեցու կառուցման հովանավորները բոլորովին այլ մարդիկ են։ Նախընտրական քարոզչությունն արդեն սեփական անձի համար ծառայեցնում է կաթողիկոսի տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, որի ճառերի հատվածներով գովազդային հաղորդումը երեկ ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերությամբ։

ԻՆՉԸ ԿՀԱՂԹԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Davit Zadoyan

Շուրջ երեք շաբաթ առաջ Արարատի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնին է վերադարձել ՀԺԿ անդամ Հենրիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ Դավիթ Զադոյանը նրան ժամանակին հեռացրել էր աշխատանքից ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանելու համար։

ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՊՈՌԱԼՈՎ՝ ԵՏ-ԵՏ…

shahnazaryan

«21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի գնահատականով, «Սփյուռք-Հայաստան» խորհրդաժողովը վարկաբեկեց այդ գաղափարն իր էությամբ. «Այդ համաժողովն անցնում էր «Ազգովին առաջ՝ դեպի մեր անցյալը» կարգախոսով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031