ՀԺԿ Արտաշատի տարածքային կազմակերպության ղեկավար Հենրիկ Մինասյանը «Առավոտին» ասաց, որ իրենց տարածքում առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններում վիճարկվելու է 22 գյուղապետի եւ երկու քաղաքապետի պաշտոն։ ՀԺԿ-ն ունի 9 թեկնածու, որոնց վերաբերյալ փոխհամաձայնություն է կայացվել «Միասնություն» դաշինքի ներսում՝ ՀՀԿ տեղական կազմակերպության հետ։ Թեկնածուներն առաջադրվել են փոխզիջումներով, սակայն կա 4 բնակավայր՝ Վեդի քաղաքը, Փոքր Վեդի, Ուրծաձոր եւ Սիսավան գյուղերը, որոնց ղեկավարների պաշտոնի համար ՀԺԿ-ականներն ու ՀՀԿ-ականները կմրցակցեն միմյանց հետ։
ԹԵԵՎ ՇԱՏ ԵՆ ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը կուսակցության 17-րդ համաժողովին հայտնեց, թե իր կուսակցությունը միջոցներ չի ներդնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իր թեկնածուին անցկացնելու. «Այս ընտրություններն ուղղված են ապագա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին եւ այս պահին քաղաքական որեւէ տրամաբանություն չեն պարունակում»։
Կարդացեք նաև
ԱԺՄ-ՀՀՇ
Որոշ տեղեկություններ կան, որ Արարատ Զուրաբյանին տեղական ինքնակառավարման ընտրություններում պետք է աջակցեն նաեւ ԱԺՄ-ականները։ Խոսվում է, թե տեղամասային հանձնաժողովներում ԱԺՄ-ականներն ուշադիր են լինելու հատկապես պարոն Զուրաբյանի արդյունքների նկատմամբ։
ՆՎԻՐԵՑ ՊԱՊԻ ՌՈՅԱԼԸ
Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադիր, հայկական ջազի անվանի կատարող Արտեմի Այվազյանի թոռնուհին ջազ նվագախմբին է նվիրել մեծ երաժշտի ռոյալը։
Սեփ. լր.