ԿԸՀ-ի վերջին նիստում, երբ ԱԺՄ վարչության անդամ Վահե Վարսանյանը հայտարարության տեքստն էր ընթերցում, կառավարության ներկայացուցիչ Վահան Ասլանյանը դիտողություն արեց, թե չի կարելի դատարանների որոշումները հակաօրինական անվանել։ «Մի՛ խանգարեք»,- ասաց պրն Վարսանյանը։ «Ի՜»,- արձագանքեց պրն Ասլանյանը։ «Չխկըլը բի՛»,- լուրջ-լուրջ պատասխանեց պրն Վարսանյանը, որից հետո պրն Ասլանյանը լքեց ԿԸՀ-ի նիստը, ասելով. «Շատ հաճելի էր ձեզ հետ աշխատելը, բայց էս կեսկատակ ոճը դուրս չի գալիս»։ … Բայց լավ է, որ ԿԸՀ մնացած անդամները հումորի զգացում ունեին եւ մանկական «հուշտ» անելու մեթոդները մոռացության չէին մատնել։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀՀ վարչապետը շատ է սիրում խոսել կրթական համակարգին աջակցելու թեմայով։ Նույնիսկ խոստացել է արտասահմանյան մեքենա նվիրել նրան, ով կարժանանա «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին։ Բայց, ԱՄՆ եւ Յալթա այցերի արանքում այդպես էլ ժամանակ չգտավ, որպեսզի Ուսուցչի օրվա առթիվ ընդուներ մեր մանկավարժներին, ինչպես եւ խոստացվել էր։
ՀՀ նախագահն էլ մեր ուսուցիչների համար ժամանակ չունի եւ իր հրամանագրով պետական պարգեւներ ստացած երկու մանկավարժներին անձամբ շքանշաններ հանձնելու պատվին չի արժանացնի։ Այդ գործը հոկտեմբերի 13-ին կանի կրթության եւ գիտության նախարարը։