Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՆԵՐԿԱՆ՝ ՀՀ ՆԱԽԿԻՆԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 12,1999 00:00
Arkadi GHukasyan

«Ես առ այսօր չեմ հասկանում, թե ինչու էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպում մեզ ընդունել ԵԱՀԿ առաջարկները եւ մռայլ կանխատեսումներ անում»,- խոստովանեց ԼՂՀ նախագահը «Առավոտի» թղթակցին։ Արկադի Ղուկասյանը շարունակում է Հայաստանի առաջին նախագահին համարել հայ իրականության ամենահեղինակավոր քաղաքական գործիչը։

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հարցազրույցը 2-րդ էջում։

ՊԱՏԺՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

dex

Այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ մաքսային սահմանը հատեց «տիրազուրկ» ձեւակերպված (5 տեղ) 226 կգ ընդհանուր քաշով դեղորայք։ Այս կապակցությամբ պետական եկամուտների նախարարության մաքսանենգության բաժնի աշխատակից Կ.Նովղատյանը զեկուցագիր էր գրել նախարար Սմբատ Այվազյանին, որը, սակայն, իր աշխատակցի խանդավառությունը չգնահատեց եւ ազատեց նրան աշխատանքից։ «Առավոտին» հասած տեղեկատվության համաձայն, Կ.Նովղատյանը դիմում է ՀՀ դատախազության քննչական վարչություն՝ խնդրելով վարույթ վերցնել «Անօրինական դեղ-դեղորայք «Զվարթնոց» Մ/Կ-ից հանրապետություն մուտք գործելու գործը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031