Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑՎԵՑ «ՄԱՅՐ ԳՈՐԾԸ»

Հոկտեմբեր 06,1999 00:00
veraqnnich

Տնտեսական հարցերով վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց ընդհատված այն գործի քննությունը, որն առնչվում էր «Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանի (ընդդեմ՝ «Հայ գործարարների ընկերության») վերաքննիչ բողոքին։ Նաիրիի շրջանից ստացվել էր «Մայր գործը», որով դատարանի համար պարզ էր դարձել, որ 01.11.96 թ. վճիռը «երկվորյակ» չէ, եւ նկատված տարբերություններն էլ… վրիպակներ են։ Այնպիսի «վրիպակներ», որոնք առնչվում էին մի դեպքում վարձակալությամբ տրված, մի դեպքում՝ սեփական… հողատարածքի հետ։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ՀԳԸ փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը մեղադրեց հայցվոր կողմին՝ Գ. Մարտիրոսյանին, «երկրորդ վճռի գոյությունը թաքցնելու» «իմանալ-չհայտնելու» մեջ, այն դեպքում, երբ բոլոր դատավճիռները «կիսվում» են կողմերի միջեւ, եւ կողմը պարտավոր է իմանալ այդ մասին։ «Մենք չգիտեինք,- շարունակեց ՀԳԸ փաստաբան Վ. Հայրապետյանը,- եւ պարտավոր չէինք իմանալ այդ փաստի մասին»։ «Նարգիզ» ՍՊԸ ներկայացուցիչը հանդես եկավ միջնորդությամբ, այն է՝ «քննարկման ենթարկել Նաիրիի շրջանի 01.11.96 թ. օրինական վճիռը», ինչին դեմ էին գործարարները։

Դատավորների եռյակը (նախագահող՝ Ա. Սարգսյան) 1 ժամ 10 րոպե դուրս չէր գալիս խորհրդակցական սենյակից։ Նիստն էլ սկսվել էր ժամը 2.30-ին։

Մուրճումանգաղավոր աթոռակների վրա ճոճվելով դահլիճում նկատեցինք 4 էկրան, որոնք երբեք չեն աշխատել։ Դրանք նախատեսված էին երջանիկ տարիներին դատարանի նախագահի կողմից իր «ենթակա» դատավորներին դահլիճում «բռնացնելու» համար…

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել