Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Հոկտեմբեր 06,1999 00:00
oragir

Այսօր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում կլսվի «Հայկական ժամանակ» օրաթերթի («Օրագիր» օրաթերթի) գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկացնենք, որ սույն գործով նախագահող դատավորն է Սուրեն Ղազարյանը, դատավորներ՝ Հենրիկ Տեր-Ադամյանն ու Եվա Դարբինյանը։ Վերաքննիչ բողոքի հիմքում «ամբաստանյալի» կողմը դրել է հետեւյալ պահանջները. նախ, բեկանել այս տարվա օգոստոսի 31-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի վճիռը (հիշեցնենք, գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման էին ենթարկել մեկ տարի ժամանակով), կարճել քրեական գործը՝ հանցադեպի բացակայության հիմքով, դադարեցնելով քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը նշանակված է առավոտյան ժ. 11.00-ին։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031