Ըստ «Հայկական ավիաուղիներին» մոտ կանգնած աղբյուրների, վերջանում է մեր ինքնաթիռային շարժակազմի համար նախատեսված վառելիքի ամբողջ քանակը։ Այս օրերին փաստացիորեն վերջին կաթիլներն են օգտագործվում։ Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները վերջին օրերին այդ հարցով ձեռնամուխ են եղել Վրաստանի եւ Աբխազիայի հետ բանակցություններ սկսելու գործին, որպեսզի մեզանում ապահովվի անհրաժեշտ քանակի վառելանյութ։
ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
Շաբաթվա սկզբին նիստ է գումարել «Միասնություն» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, որի ժամանակ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են դաշինքի ներսում որոշումներն ընդունելու մեխանիզմ սահմանել՝ պարզ մեծամասնությամբ։ Մինչեւ հիմա հարցերը լուծվել են համաձայնությամբ։ Սակայն այս մոտեցումը հանրապետականներին ձեռնտու չէ, քանի որ խմբակցության մեջ նրանք 37-ն են, իսկ ՀԺԿ-ականները՝ մեծ վերապահումներով՝ 21-ը։
Կարդացեք նաև
ՄՐՑԱՆԱԿԻ ԿԵՍԸ՝ ՔԵԶ, ԿԵՍԸ՝ ՆՐԱՆ
Գրական շրջանակներում արդեն լուրեր են շրջում «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակաբաշխության արդյունքների շուրջ։ Ըստ այդ լուրերի՝ «ժյուրին» կամ դժվարանում է հստակ որոշել կամ էլ գրողների փխրուն հոգիները չվրդովելու համար որոշել է կիսել մրցանակները։ Այսինքն՝ չափածո ժանրի մրցանակը կիսել Զահրատի եւ Վիոլետ Գրիգորյանի միջեւ, արձակինը՝ Լեւոն Խեչոյանի եւ Գուրգեն Խանջյանի։ Դրամատուրգիայի համար նախատեսված մրցանակի մասին խոսելիս դեռեւս միայն Աղասի Այվազյանի անունն են տալիս։ «Նապառնիկը» դեռ հայտնի չէ։