Երեւանի պետական բժշկական համալսարանի մասին մեր վերջին լուրից հետո, բուհի ղեկավարությունը բարեհաճեց տալ ուսանողներին 2 ամսվա թոշակ։ Այնինչ, մեր տվյալներով, ռեկտորի աշխատասենյակի վերանորոգման վրա ծախսվել է մոտ 300 հազար դոլար։ Բացի այդ, ներկայումս կրթության եւ գիտության նախարարությունը ստուգումներ է անցկացնում համալսարանին կից քոլեջում, որը, կարծես, բացվել է միայն համալսարանի համար «տրամպլին» լինելու նպատակով. երեքամյա քոլեջի առաջին կուրսն ավարտածները բուհի 2-րդ կուրս են տեղափոխվում առանց քննությունների։
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍՎԵՑ
Նախորդ օրը Ազգային ժողովի էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող նորաստեղծ հանձնաժողովն ընտրել է նախագահ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանին եւ փոխնախագահ՝ Վահան Զատիկյանին՝ «Միասնություն» դաշինքից։
Կարդացեք նաև
Խնդրո առարկայի շուրջ պարզաբանումները կարդացեք 3-րդ էջում։
ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 1-ին վերականգնեց Արմեն Սարուխանյանի՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու գրանցվելու իրավունքը, որը գրանցված է Երեւանում, ուստի «Ընտրական օրենսգրքի» 122 հոդվածի համաձայն, չէր կարող համայնքի ղեկավար ընտրվել։ «Բոլորս գիտեինք, թե օրենսգրքի համահեղինակի կամ որ անձի բարեկամը որտեղ է ցանկանում առաջադրվել»,- ԿԸՀ երեկվա նիստում ասաց «Միասնության» ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը՝ ստեղծված իրավական խառնաշփոթը անձերի խնդրով բացատրելով։ Պարզաբանենք, որ Արմեն Սարուխանյանը Գայանե Սարուխանյանի եղբայրն է եւ Վիկտոր Դալլաքյանի մորաքրոջ տղան։
Կարդացեք նաեւ էջ 2։