Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 05,1999 00:00
cragir

Արարատ Խրիմյանը գրանցվեց, հանձնաժողովի մի մասը բոյկոտեց նիստը

Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նիստը երեկ պետք է ավարտեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թաղապետերի եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը։ Սակայն ուրբաթն ավելի շուտ եկավ։

Երեւանում արդեն գրանցված են ավագանու անդամության 478 թեկնածու, 19 թեկնածուի գործերն ընդհանրապես չի նայվել, որովհետեւ վերջիններս տվյալ համայնքի բնակիչ չեն, 1-ի գործերը (Արաբկիր համայնք) մերժվել են, քանի որ նա ներկայացել է իբրեւ ԱԺՄ անդամ։ Իրականում տվյալ թեկնածուն ԱԺՄ անդամ չի եղել եւ չի։

Համայնքի ղեկավարի տեղի համար առաջադրված 29 թեկնածուներից 5-ի գործերն ընդհանրապես չեն նայվել, որովհետեւ վերջիններս տվյալ համայնքի բնակիչ չեն (Կենտրոն համայնքում՝ Արտաշես Բեյբության, Լեւոն Հարությունյան, Վարդան Գեւորգյան, Արաբկիր համայնքում՝ Սարգիս Ղամբարյան եւ Վեհամ Մնացականյան)։ Կրքերն առավել շիկացել են Էրեբունի համայնքի ներկայիս թաղապետ Արարատ Խրիմյանի գրանցման պահին։ Հանձնաժողովի ՀՅԴ անդամ Սմբատ Բալասանյանը պնդեց, որ Արարատ Խրիմյանը Էրեբունի համայնքում մեկ տարվա գրանցում չունի։ ՀՅԴ անդամը մեղադրել է հանձնաժողովի քարտուղար, ՀՀՇ անդամ Անահիտ Բալասանյանին, որ վերջինս, իբրեւ թե միտումնավոր չի նայել Արարատ Խրիմյանի գործերը եւ գործերը թերի է վերցրել։ Իրականում, հանձնաժողովի քարտուղարը գործել է օրենքի շրջանակներում. ընտրական օրենսգրքի 140 հոդվածով, որը հերքում է 123 հոդվածը եւ հայտնում է, որ հոդվածի 5-րդ կետը՝ թեկնածուների՝ տվյալ համայնքում գրանցված լինելու մասին, գործելու է 2000 թվականից։

Արդյունքում, հանձնաժողովը գրանցեց Էրեբունի համայնքի ղեկավար, կրկին այդ պաշտոնում առաջադրված, ՀՀԿ անդամ Արարատ Խրիմյանին։ Ի նշան բողոքի, հանձնաժողովի ԱԺՄ-ի, ՀՅԴ-ի, ԱԻՄ-ի, «Հայրենիքի», կառավարության ներկայացուցիչները հեռացան, բոյկոտելով հանձնաժողովի աշխատանքները։ Երեկ ժամը 18-ին լրանում էր թեկնածուների գրանցման վերջին պահը։ Մեկ ժամից ավելի հանձնաժողովի աշխատանքներին կառավարությամբ կառչած անդամները փորձում էին գործից փախածներին հետ վերադարձնել, որ կատարեն իրենց անմիջական պարտականությունները։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Թաղապետերի եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը կիսատ մնաց, իսկ Նուբարաշեն եւ Կենտրոն համայնքները մնացին առանց թեկնածու։

Զավեշտն այն է, որ այսօրվա գործող ընտրական օրենսգիրքը գրողների մտքով չի անցել, թե ընտրական հանձնաժողովի անդամների խելքին կփչի բոյկոտել ընտրությունները։ Այս բանը չի նախատեսված նաեւ օրենսգրքի վրիպակների ժողովածուի մեջ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031