Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 05,1999 00:00
lxh

Եռամսյա անորոշությունից հետո ԼՂՀ ԱԺ նախագահությունը կառավարության միջնորդությամբ ԼՂՀ հանրապետական «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր է նշանակել Միքայել Հաջյանին։ Ավելի վաղ թերթի հիմնադիրներին նման խնդրանքով դիմել էր նաեւ թերթի աշխատակազմը։ Միքայել Հաջյանը 1995-96 թթ. գլխավորել է լրատվության եւ մամուլի դեպարտամենտը, հետո հիմնադրել է «Ձայն արդարության» ադրբեջաներեն հեռարձակվող անկախ ռադիոկայանը։ Ի դեպ, պրն Հաջյանը ժամանակին թղթակցել է «Առավոտին»։ Շնորհավորում ենք։

ՎԱՏ ԼՈՒՐ

gumar

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը խիստ յուրօրինակ մեթոդներ է որդեգրել լրատվամիջոցների համար կառավարության նախատեսած գումարների բաշխման նպատակով։ Ըստ որոշ տեղեկությունների, այս անգամ ցանկում հայտնվել են այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են «Հայաստանի աշխատավորուհին» (տեսնես, վերջին համարը քանի՞ տարի առաջ է լույս տեսել) եւ «Եթերը», որն իր էջերը հեղեղած գովազդների եւ թերթի այլ եկամուտների հաշվին վերջերս BMW էր գնել։ Հաստատ, նաեւ կառավարության օգնության կարոտ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031