Ըստ Կանազի կայազորի հոսպիտալի պետ Արթուր Ռոստոմյանի՝ Ադրբեջանից Հայաստան ուղարկված հայ չորս գերիների առողջությունը բավական լավ է։ Տղաների քաշն ավելացել է։ Անցկացված ստուգումներով նրանց մոտ որեւէ լուրջ ինֆեկցիոն հիվանդություն կամ, ասենք, սպիդ հայտնաբերված չէ։ Կարանտինային ռեժիմն, ամեն դեպքում, պաշտպանության նախարարությունը դեռ չի վերացրել։ Նախարարության պատասխանատուների հրամանով միայն տղաները հնարավորություն կունենան դուրս գրվել։ Դուրսգրման հրաման դեռ չի տրվել։
ՀՌԱԿ-Ը ԲԱՑԱԿԱ
Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանն «Առավոտին» ասաց, որ իրենց կուսակցությունը հոկտեմբերի 3-րդ տասնամյակում նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրություններին չի մասնակցելու ընդհանրապես։ Իսկ երեկ ռամկավար-ազատականների պատվիրակությունը՝ Ռուբեն Միրզախանյան, Հակոբ Ավետիքյան, Երվանդ Ազատյան եւ Վարդան Ուզունյան կազմով, հյուրընկալվել էր ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կողմից։
Կարդացեք նաև
ՀԿՄ+ԵԿՄ՝ 500, ՀԺԿ՝ 280
Շուրջ 500 համայնքապետի թեկնածու կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ երկրապահների եւ իր մյուս դաշնակիցների հետ միասին։ Այդ շարքում ՀԺԿ-ն չկա, որովհետեւ «Միասնություն» դաշինքը հավանաբար կպաշտպանի եւս 280 թեկնածություն, որոնք ներկայացնում են ՀԺԿ-ն։