Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 02,1999 00:00
Tigran hakobyan

ԱՄՆ մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում երեք վարչապետներ կային՝ Արմեն Սարգսյանը, Արմեն Դարբինյանը եւ, բնականաբար, Վազգեն Սարգսյանը։ Վերջինիս վերաբերյալ մի հետաքրքրական տեղեկություն էր հայտնել «Ազատություն» ռ/կ-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանը. «Վարչապետը ամերիկյան բոլոր պաշտոնյաների հետ հանդիպելիս կոչ է անում օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Vahe Gabrielyan

«Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի համարում նշված էր, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր հանգստացել է OTE ընկերությանը պատկանող մի պանսիոնատում։ «Առավոտի» համար մեկնաբանելով այս լուրը նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Մեկ անգամ արդեն առիթ եղել էր հերքելու այդ անհեթեթ ասեկոսեն, սակայն դրա հեղինակները կա՛մ չէին հասկացել հերքումը, կա՛մ չեն ցանկանում հասկանալ։ Ասում եմ վերջին անգամ՝ ոչ (нет, no), չի եղել նման բան»։

… Կարծում ենք, դեռ երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ստիպված կլինի համոզվել, որ զանազան լուրերից, ասեկոսեներից խուսափելու միակ եղանակը ճշմարիտ տեղեկատվության մատուցումն է։ Եվ եթե մասնավորապես թաքցնում են, թե երկրի նախագահը որտեղ, ինչպես եւ ինչ միջոցներով է անցկացնում իր հանգիստը՝ կասկածները չեն փարատվելու անգամ ուշացած պարզաբանումներից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031