Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 02,1999 00:00
kusakcutyunner

Նմանօրինակ դիտողությունների համար քաղաքական գործիչները մեղադրում են Հայաստանի մամուլին, թե ժողովրդի աչքում արժեզրկում են կուսակցություններին։ Բայց այս պնդումը արել է ոչ կառավարական, քաղաքական ուղղվածություն ունեցող անկախ հետազոտական ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտը, որ 1992-ից սկսյալ դիտարկումներ է իրականացրել նախկին սոցիալիստական մի շարք երկրներում. «Նկատի առնելով Հայաստանի տնտեսական եւ սոցիալական ներկայիս բարդ իրավիճակը, բոլոր կուսակցությունները, անկախ իրենց գաղափարախոսություններից, պետք է նախընտրական ծրագրերում ընդգրկեին պոպուլիստական դրույթներ։ Դրանք ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե կուսակցությունների միջեւ գրեթե ոչ մի տարբերություն չկա»։

ՊԱՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈ՛ՐԸ

par

Սիրում են մեր բարճրաստիճանները դերասանուհիների հետ պարել։ Ժամանակին «Երկիրը» լուսանկար հրապարակեց, թե ինչպես էր ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը պարում «Պարզապես Մարիա» սերիալի գլխավոր հերոսուհու դերակատար Վիկտորիա Ռուֆոյի հետ։ Օրերս էլ, ի պատիվ Վրաստանի նախագահի՝ պաշտոնական ընդունելության ընթացքում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարել էր Սոֆիկո Ճիաուրելիի հետ։ Բայց ոչ ոք նրանց կարծես չէր նկարահանել։

ՆՈՒՅՆ ՍՑԵՆԱՐՈ՞Վ

karabax

Ադրբեջանի «Ժողովրդավարական կոնգրեսի» նախագահ Իսա Ղամբարը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին իրենք հանրահավաք են գումարելու Ղարաբաղի խնդրում իշխանությունների քաղաքականության դեմ։ «Կառավարությունը վերջապես պիտի հասկանա, որ Ղարաբաղը ողջ ազգի, այլ ոչ միայն վարչակազմի խնդիրն է»,- ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031