Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՀԻՄԱ ՆՐԱՆՔ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ

Հոկտեմբեր 02,1999 00:00
zlm

ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի դիտորդների հետ զրույցում «Ձայն ժողովրդի» թերթի գլխավոր խմբագիր Նարեկ Մեսրոպյանը խոստովանել էր. «Ժողովրդական կուսակցության ղեկավարությունն ամեն օր իր դժգոհությունն է արտահայտում մեզնից, հատկապես՝ «Միասնության» կազմավորումից հետո։ Նրանք չեն ուզում, որ մենք քննադատենք նախագահին կամ կառավարությանը (Սարգսյանին)»։ «Հայքի» գլխավոր խմբագիր Արմեն Բաղդասարյանը վկայել էր, որ ՀՀՇ-ի հետ բախումներ է ունեցել որոշ լուսաբանումների առնչությամբ։ Ասենք, ղեկավարությունը դժգոհել էր, երբ «Հայքը» գրել էր ՀՀՇ-ի ներսում ծայր առած հակասությունների մասին։

Դեռ մայիսին արված այս խոստովանությունները որոշակի բացատրություն են, թե ինչու առժամանակ անց երկու թերթերն էլ դադարեցին լույս տեսնել։

Կարդացեք նաեւ՝ էջ 3։

ՖԱԼՇՍՏԱՐՏ-2

Arshak Sadoyan

Նախատեսվում էր, որ երեկ 1992-1995-ին էներգակիրների ներկրման եւ այլ փաստերն ուսումնասիրող հանձնաժողովը վերջապես պիտի ընտրեր հանձնաժողովի նախագահ եւ փոխնախագահ, որոնք կսկսեին կազմակերպել աշխատանքները։ Սակայն երեկ էլ որեւէ մեկը չնախաձեռնեց, որ հանձնաժողովի անդամները հավաքվեն ու նիստ գումարեն։ Իսկ Արշակ Սադոյանն առայժմ համեստորեն խուսափում է ավելորդ ակտիվություն ցուցաբերել։

ԿՐԿՆԱԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ

zvartnoc

«Առավոտին» հայտնի դարձավ, որ օդանավակայանում չուղեկցվող բեռներից սկսել են գանձել 1 կգ-ի համար 4 դոլար, նախկին 2 դոլարի փոխարեն։ Մինչդեռ իրազեկները պնդում են, որ շատ երկրներում նման վարձավճարներ սահմանված չեն ընդհանրապես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031