Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՆՀՐԱԺԵՇՏ» ՇՏԿՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 01,1999 00:00
storagrutyun

Արցախում պետականության հռչակման 7-րդ տարեդարձի նախաշեմին խորհրդարանն ընդունեց օրենք «Հանրաքվեի մասին»։ Դրանից հետո անցել է եւս մեկ տարի, սակայն ցայսօր չի ստորագրվել հանրապետության նախագահի կողմից։ Երկար ուշացումից հետո վերջապես վերադարձվեց օրենքը այն պարզ առարկմամբ, ըստ որի մեր ընդունած տարբերակում «հանրապետության նախագահը հեռու է մնացել հանրաքվեից»։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ա. Գրիգորյանը հիշյալ ներածականից անցավ առարկման բուն իմաստի բացատրությանը։ Մասնավորապես նշվեց, որ առաջարկություն է արվել օրենքի թիվ 5 եւ թիվ 9 հոդվածներում կատարել շտկումներ։ Ըստ հոդված 5-ի «Հանրաքվեն նշանակում է ԼՂՀ նախագահը ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության առաջարկով կամ համաձայնությամբ» (նախորդ տարբերակով այդ իրավունքը միայն ԱԺ-ին էր վերապահված)։ Հոդված 5-ից բխող լրացում է կատարվել հոդված 9-ում։ Նախկինում ընդունված եւ չստորագրված օրենքով հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը տրվում էր ԼՂՀ քաղաքացիներին եւ ԱԺ-ին։ Նոր տարբերակով մտցվում է մի կետ եւս. նման լիազորությամբ օժտվում է նաեւ հանրապետության նախագահը։

«Խորհրդարանում գերիշխող տեսակետը,- շարունակեց հանձնաժողովի փոխնախագահը,- դարձյալ մնում է այն, որ օրենքի ընդունումն անհետաձգելի է։ Չմոռանանք, որ դեռ հստակեցված չէ ԼՂՀ կարգավիճակը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ։ Բանակցային գործընթացը ԵԱՀԿ շրջանակներում դեռեւս շարունակվում է»։ Օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է «հանրաքվեի կարող են դրվել ԼՂՀ կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հարցերը։ Նման պարագայում, հասարակական կարծիքը բացահայտվում է միմիայն այդ օրենքի կիրարկմամբ։ Կարծում եմ, այլեւս որեւէ մտավախություն չպիտի լինի օրենքը ստորագրելու եւ կյանքի կոչելու համար։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031