Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 01,1999 00:00
tarec

Այսօր տարեցների միջազգային օրն է

Այս առիթով պետական մասշտաբի միակ միջոցառումը հավանաբար կլինի սոցապ նախարարությունում պատերազմի եւ աշխատանքի վետերանների համար հյուրասիրության կազմակերպումը։ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ի նախագահը լավագույն դեպքում շնորհավորական հեռագիր կհրապարակեն այս առիթով։ Ու տարեցներն իրենց օրը կանցկացնեն առանց հավելավճար թոշակի, առանց դրամական կամ այլ նվիրատվության։ Նյութեղեն վերաբերմունքը դեռ ոչինչ, բարոյական աջակցությունը նույնպես կբացակայի։ Օր ծերության անտարբերության մատնվածները հերթական անգամ կվայելեն չգնահատված լինելու դառը զգացողությունը։ Նրանց մեջ շատ են մեդալակիրներն ու շքանշանակիրները, բայց նոր ժամանակներում ստեղծված որեւէ մեդալ (ասենք՝ «Մեսրոպ Մաշտոցի») չի տրվի հայաստանաբնակ որեւէ տարեց, վաստակաշատ բանվորի, ուսուցչի։

Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է տարեց եւ ծեր բնակչության թիվը։ Այս մասին շատ ենք գրել եւ տոնական օրը չենք ուզում մթնեցնել տխուր վիճակագրության վերհուշով։ Բայց արժե պետական այրերին հիշեցնել, որ հանրապետության կենսաթոշակառուների կեսից ավելին բացառապես ապրում է բարեգործական մարդասիրական օգնությունների շնորհիվ։ Տարեց բնակչության 77%-ը դժգոհ է իրենց նկատմամբ պետական վերաբերմունքից։ Նույն տարեցների 43%-ը դժգոհ է հասարակության վերաբերմունքից եւ միայն 11%-ն է դժգոհ հարազատների եւ սեփական զավակների վերաբերմունքից։ Ավելի տխուր է միայնակ կենսաթոշակառուների վիճակը։ Նրանց 1/4-ը դադարեցրել է շփումները բարեկամների եւ հարազատների հետ, 45%-ը՝ ընկերների, իսկ 80%-ը՝ նախկին աշխատանքային ընկերների հետ։ Այսօր հասարակության եւ իշխանության վերաբերմունքը տարեցների նկատմամբ խիստ անբավարար է։ Պետությունը չունի նյութական բավարար ռեսուրսներ, թերի է տարեցների հիմնահարցերը կարգավորող օրենսդրական դաշտը, միայնակ ծերերի խնամքի եւ կենսաապահովման գործող համակարգը՝ ծերանոցները տարեցներին ազատ ու անկախ ծերության իրավունքից զրկում են։

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցառումների շարքը՝ նվիրված ծերերի միջազգային տարվան (1999 թ.) եւ օրվան (հոկտեմբերի 1), կշարունակվի այսօր՝ կամերային երաժշտության տանը, ծերերի մեծարման երեկույթով։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031