Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 01,1999 00:00
terter

«European Institute for the Media» կազմակերպությունը հրապարակել է 1999-ին Հայաստանի ԱԺ ընտրությունների ԶԼՄ-ներում լուսաբանման մոնիտորինգը։ Դիտարկման մեջ այսպիսի պնդում է պարունակվում. «Անկախ թերթերից ամենաազդեցիկներն են հայալեզու «Առավոտը» եւ «Իրավունքը» (երկուսն էլ քաղաքական բնույթով ավելի մոտ են Հայոց Համազգային շարժմանը)»։ «Առավոտը» դեռ ոչինչ, սովոր է, որ, չնայած իր էջերում տեղ է հատկացնում քաղաքական բոլոր ուժերի դիրքորոշումներին, բայց միանշանակ կապում են միայն ՀՀՇ-ի հետ։ Բայց խեղճ «Իրավունքը», որի գրեթե ոչ մի համարը լույս չի տեսնում առանց ՀՀՇ-ականներին դատելու եւ կախելու կոչերի՝ ո՞նց է դիմանալու դասականի կողմից այս հարվածին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Levon Ter-Petrosyan

Գլենդելի քոլեջի պատմության պրոֆեսոր, դոկտոր Լեւոն Մարաշլյանը մամուլում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական կեղծ կատեգորիա հռչակված ազգային գաղափարախոսությանը։ «Ինքը գիրքեր կարդցա՞ծ է,- հետաքրքրվել է մի դոկտորը մյուսի մասին,- ինքը չէ հասկցած։ Ինքը չի գիտեր, որ ամեն երկիր ատ ունի։ Հայերն ալ ունին»։ Համաձայն ենք՝ ունին ատ։ Ուղղակի լավ կլիներ, մի թղթի վրա ձեւակերպվեր ու պարզ դառնար, թե ինչ է այդ ոչ կեղծ կատեգորիան։ Իսկ եթե ազգային գաղափարախոսությունն այն է, ինչ այդ հրապարակման մեջ մասնավորապես նշել է պրն Մարաշլյանը՝ «ո՞վ կըսե՝ հայ աղքատ ըլլա ՀՀ-ի մեջ… ո՞վ կըսե՝ մեր հողերը հետ չառնինք»՝ ապա առնվազն հիասթափեցնող է։ Ո՞վ կըսե, որտե՞ղ աղքատներ չկան։ Բայց դա ի՞նչ կապ ունի ազգային գաղափարախոսության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031