Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 01,1999 00:00
Vano Siradexyan

«Վ.Սիրադեղյան, Վ.Հարությունյան եւ ուրիշներ» գործի դատաքննությունը դեռ հունի մեջ չի մտել։ Գործը այնքան ծավալուն է, որ մեղադրյալ Վ.Սիրադեղյանը եւս մեկ փաստաբանի կարիք ունեցավ։ Ի հակադրություն, դեռ բուն գործի քննությանը չանցած, ինքնաբացարկ հայտնեց մեղադրող Աշրաֆյանը, եւ դատարանը առանց հապաղելու ընդունեց ինքնաբացարկը։ Ասում են՝ սույն փաստը շարժել է գլխավոր դատախազի զայրույթը։ Կարծես սա բավական չէր, օրերս վիրահատվել է նույն գործով գլխավոր մեղադրող Մ.Բադիրյանը։ Ամբողջ սրտով ապաքինում ենք մաղթում պրն Բադիրյանին, մյուսներին էլ՝ քաջառողջություն, այլապես, մինչեւ բուն քննությունը սկսի, «դարի դատավարությունում» (ինչպես որակել էր «Ազգ»-ը) մեղադրողները քչություն են անելու։

ԶԱՐՄԱՑԱԾ Է Հ. ԳԱԼԱՋՅԱՆԸ

hrant xachatryan

«Առավոտի» թղթակցի եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի միջեւ վերջերս տեղի ունեցավ հետեւյալ երկխոսությունը։ «Երբեւէ մտքներովդ կանցնե՞ր, որ մի դաշինքում եք լինելու Կիլիկիայի Նապոյի հետ»։ «Ես ինքս այլեւս ոչնչից չեմ զարմանում,- անվրդով պատասխանեց պրն Խաչատրյանը։- Հաստիքով զարմացող ենք պահում՝ ե՛ս ինչո՞ւ պիտի զարմանամ»։

ՈՒՐԻՇ ԴԱՐԴ ՈՒ ՑԱՎ ՉՈՒՆԵՆ

karabax

Թուրքիայի վարչապետ Էջեւիթը ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ Վաշինգթոնում օրերս կայացած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031