Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՂԹԵՐ

Օգոստոս 31,1999 00:00
trucik

Հատկապես հայ պաշտոնյաների համար աշխարհի ամենակարեւորը թղթի գյուտն է. թղթի վրա հնարավոր է շարադրել մտքեր եւ դրանք ընթերցել «լայն» հասարակայնության առջեւ։ Առանց հեգելու ընթերցելու համար պետք է գոնե փոքր-ինչ գրագետ լինել կամ տիրապետել մայրենի լեզվին։ Ընթերցանությանն անկեղծություն եւ բանավոր խոսքի իմիտացիա տալու համար ձայնը տեղ-տեղ պետք է կերկերուն դարձնել։ Դա նպատակահարմար է անել անակնկալ տողադարձերի կամ բարդ ու անծանոթ բառերի հանդիպելու դեպքում։

Կարեւորը, սակայն, ընթերցանության ամփոփումն է, որը հնչեցնելուց առաջ ցանկալի է վարժվել ասվող մտքին. ասենք՝ «Կեցցե՜ն համահայկական խաղերը»։ Կարելի է ընտրել առավել հեշտ տարբերակ. վարժ կարդալ երկար խոսքը, ապա հայացքը հառել հանդիսատեսին ու բացականչել հայերենի իմացություն չպահանջող միտք՝ ուռա՛։ Այս անկյունաքարային մտքի արտաբերումը ցանկալի է անել թղթից կտրված հայացքով, հայացքում՝ անորոշությունից բացի՝ նաեւ հետաքրքրություն շուրջդ կատարվող իրադարձության հանդեպ։

Համահայկական խաղերի բացման ժամանակ դժվար է նկարագրել բազմահազար հանդիսականների ու հեռուստադիտողների հոգեկան ապրումները, երբ իր ուղերձն էր ընթերցում Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Մելիք-Շահնազարյանը։ Կարելի է ասել՝ ողջ Հայաստանն ու Սփյուռքը՝ շունչները պահած սպասում էին, թե ինչպես կհաղթահարի իրենց ուղղված խոսքը պրն Մելիք-Շահնազարյանը։ Տեսախցիկը խոշոր պլանով ցուցադրում էր նրա ձեռքի թղթի կտորը եւ նրա հետեւում կանգնած պաշտոնյաներին, որոնց ապրումները պարզ երեւում էին նյարդային շարժումներից։

Սակայն հռետորը՝ չբարդույթավորվելով, հեգելով շարունակում էր ընթերցանությունը։ Իհարկե, դրանից Համահայկական խաղերը չտապալվեցին։ Ոչինչ չփոխվեց նաեւ նրանից, որ օլիմպիական խաղերի երբեմնի չեմպիոն Ալբերտ Ազարյանը կրակը վառեց հույժ գաղտնի, պատվանդանի հետեւում։ Նման միջոցառումներից առաջ առողջությանը չի վնասի մի քանի անգամ ընթերցել կարդացվելիք տեքստը, եթե բանավոր մի երկու անկեղծ նախադասություն ասելը դժվար է։ Պարզապես այդպես պակա՛ս ձանձրալի է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031