Պարզվում է, որ սուտ են բոլոր այն ստուգաբանությունները, թե Բուռնաշը Բուռն Աշոտ բառերի հապավումն է։ «Սովետական հանրագիտարանային բառարանը» փաստում է, որ Բուռնաշը՝ անունը Ֆաթխի, թաթարական սովետական դրամատուրգ է (1898-1946)։ 1919-ից՝ Կոմկուսի անդամ։ Հեղինակել է պիեսներ՝ «Ռոմանտիկ ողբերգություն՝ Թահիր եւ Զուխրա» եւ «Հերոսական դրամա. Երիտասարդ սիրտը»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի՝ մամուլում հրապարակվող «ապագա» ցուցմունքներում առաջին անգամ բացահայտվեց այն, ինչի մասին ՀՀՇ-ի շրջանակներում վաղուց էին պնդում, նշելով, որ այդ մասին տեղյակ էր Հայաստանի նախկին ղեկավարության խիստ նեղ շրջանակ միայն։ Այն է, թե Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը նախապես խոստովանել էին, թե Մոսկվայում կազմակերպվում եւ ֆինանսավորվում է ահաբեկչություն Հայաստանի ղեկավարության դեմ. «Որոշվել էր սպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին եւ էլի ուրիշ ղեկավարների (…)։ Արթուրը պնդում էր, որ իրեն Սերժ Ջիլավյանն առաջարկել է անմիջական մասնակցություն ունենալ այդ գործում եւ ավանսով հատկացրել էր 30 հազար ԱՄՆ դոլար»։
Կարդացեք նաև
Դարձյալ մամուլում հրապարակվող մեղադրական եզրակացությունից դատելով, չի երեւում, թե նախաքննությունն ուսումնասիրել է Վահան Հարությունյանի այս խիստ կարեւոր ցուցմունքը։ Ի դեպ, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վանո Սիրադեղյանի դատավարությունը նշանակվել է սեպտեմբերի 9-ին: