Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ «ՍՏԱՑԵԼ Է»

Օգոստոս 31,1999 00:00
ashot bleyan

Լուսավորության նախկին նախարարի պաշտպան, փաստաբան Անժելա Կարապետյանին է ներկայացվել իր պաշտպանյալի՝ Ա. Բլեյանի, բժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդ եզրակացության (24 օգոստոսի) Ա. Բլեյանը «ստացել է թեթեւ մարմնական վնասվածք… կյանքին վտանգ չսպառնացող»։ «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ Ա. Բլեյանը ենթարկվել էր ծեծի օգոստոսի 18-ին (մեկուսարանի պետի տեղակալ Գերասիմ Գեւորգյանի կողմից)։ Պատճառների մեջ նշվում էին նրա որոշ հրապարակումները, մասնավորապես՝ «Առավոտ» օրաթերթում։ Ա. Բլեյանի «հարկաբաժնից» այս պահին մեր ունեցած աղբյուրի համաձայն, հանվել է հեռուստացույցը։ Կալանավորների շրջանում նշում են՝ «Բլեյանի պատճառով»։ Բլեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

ՍԵՎԱՆՈՒՄ ՍԵՎԱՄՈՐԹ ԵՐԳԻՉ Է ԽԵՂԴՎԵԼ

xortakvel

Այս տարի Սեւանա լճում խեղդվողների թիվը կտրուկ աճել է։ Օրերս լճում, տարբեր ափերում խեղդվել են մի սեւամորթ տղամարդ եւ երկու հնդիկ ուսանողներ։ Պատճառները ստույգ հայտնի չեն, բայց տարբեր ենթադրություններ կան։ Սեւամորթ տղամարդն իր սեւամորթ ընկերուհու հետ բոլոր հայերի պես գնացել էր Սեւանա լճի ջրում զովանալու եւ «զագառ» ընդունելու։ Սովոր իրենց Չադին՝ նրանք տեղյակ չէին մեր Սեւանա լճում կատարված նման դեպքերի քանակին։ Նշենք նաեւ, որ սեւամորթ տղամարդը եւ կինը երգիչներ էին եւ պայմանագրով աշխատում էին «Ոսկե ձկնիկ» ռեստորանում։ Պատմում են, որ նրանք այդ ռեստորանում հայկական հայրենասիրական երգեր էին երգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031