Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՎԵՑ ԽՄԲԱԳՐԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ 3 ՏԱՐՈՎ

Օգոստոս 31,1999 00:00
oragir

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Պ. Օհանյան) ավարտվեց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։

Մինչեւ պատիժն առաջարկելը մեղադրող Պ. Տեր-Հարությունյանը որպես «պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք» նշեց այն, որ Փաշինյանը երիտասարդ է, չդատված, «կարծեմ անչափահաս երեխա ունի, հա՞» եւ միջնորդեց վերջնական պատիժ նշանակել 3 տարի ժամանակով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկ չափով։ Նիկոլը, եթե այսօր դատարանը մեղադրողի միջնորդությունը հարգի, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։ Պաշտպանական ճառով հանդես է եկել եւ նրա պաշտպանը՝ փաստաբան Տ. Ջանոյանը, որը պահանջեց դատարանով անպարտ ճանաչել նրան։ Վերջին խոսքից օգտվեց եւ Ն. Փաշինյանը։ Այսօր պետք է ընթերցվի վճիռը…

Կարդացեք էջ 9։

ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ Է ՆԳՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

artur axabekyan

Պատկան մարմինները չհերքեցին, բայց կցկտուր բացատրություններ տվեցին «Առավոտի» տեղեկությունը պարզաբանելու խնդրանքին ի պատասխան, թե ձերբակալվել են ռուսաստանցի վարձու մարդասպաններ, որոնց մոտ, ի շարս որոշ լուսանկարների, հայտնաբերվել է նաեւ ԼՂՀ նախկին ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանի՝ Պռոշյան ավանում գտնվող սեփական տան հատակագիծը։ Քիլերներին պատվերը փոխանցողը եղել է ղարաբաղցի մի հեղինակություն՝ Հրաչ անունով, որն այժմ հետախուզման մեջ է։ Ենթադրվում է, որ պատվիրատուն ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է։

ԿՈՄԿՈՒՍ-ՎԱՐՉԱՊԵՏ

Sergey Badalyan

«Ինչ-որ տեղ, կողմնակիորեն միգուցե, Վազգեն Սարգսյանը հանդիսանում է այն գաղափարների իրականացնողը, որոնք առաջ է քաշում Հայկոմկուսը։ Մեր կարծիքով, ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքի առաջամարտիկն ու գաղափարակիրն ինքն է այսօր՝ կամա, թե ակամա»,- այսպես գնահատեց Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը Հայաստանի վարչապետին, որի խորհրդարանում ունեցած ելույթի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների մեկնաբանությունները կարող եք կարդալ 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031