Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՄ Է ԶԱՐԿԵՐԱԿԸ»

Օգոստոս 19,1999 00:00
Xachatur Suqiasyan

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ, կառավարության առաջարկած «ՀՀ 1999թ. բյուջեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն իրատեսական է: «Ես ավելի շատ կարեւորում եմ հետագան, քանի որ արդեն սկսել են ավելի իրատես լինել: Ավելի իրատես մոտեցում է այս անգամ, եւ ակնհայտ երեւում է, որ երրորդ եւ չորրորդ կիսամյակներում բյուջեի նախատեսված փոփոխությունները հնարավոր է, որ կարգավորիչ դեր խաղան»: Խ. Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունում այսօր տնտեսության զարկերակը սկսել են զգալ: Նա մասնավորապես նշեց, որ մաքսային եւ հարկային համակարգերի միացման շնորհիվ շատ ներկրողներ ու գործարարներ այլեւս չեն կարող հարկային դաշտից դուրս մնալ:

Պատգամավորի կարծիքով, առաջարկվող փոփոխությունները հույս են ներշնչում տնտեսությունում կայունության ապահովման եւ 2000թ. տնտեսական ճիշտ դաշտ մտնելու, ճիշտ ուղղություն ընտրելու համար: «Եթե կայունություն է ապահովվում, նշանակում է դրանից հետո զարգացում պետք է լինի», -ասաց նա, կարեւորելով համակարգերի կայացումը, ինչի համար, նրա կարծիքով, առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են ստեղծում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031