Հայխնայբանկն ու էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել են, որ օգոստոսի 17-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի դիմաց վճարների ընդունման ժամանակ բաժանորդներից ծառայության 90 դրամ վճարի գանձումը։ Սա, իհարկե, լավ լուր է, որը մթագնում է միայն մի հանգամանք՝ նույն օգոստոսի 17-ին որոշ տեղերում այդ գումարը, հավանաբար, իներցիայով շարունակում էին գանձել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Տավուշի Իծաքար- Գանձաքար ճանապարհը շարունակում է խճապատ մնալ։ Հիշեցնենք, որ այս ճանապարհի վերաբերյալ 1996-ին նախընտրական խոստում էր տվել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Եվ 1997-ի նոյեմբերին տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանն էլ խոստացել էր. «1998-ի գարնանը ասֆալտապատման աշխատանքները սկսվելու են»։
Կարդացեք նաև
Չկա մարդը՝ չկա եւ խնդի՞րը։