Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺ ՄԻԱՍԻՆ

Օգոստոս 19,1999 00:00
ajapnyak

Աջափնյակի համայնքի ընտրողներին «հայտնի դեպքերը» քաղաքականապես ավելի են հասունացրել։ Նրանցից մեկը երեկ «Առավոտին» հայտնեց, որ Աջափնյակի թաղապետի թեկնածու, 5-րդ ատամնաբուժարանի գլխավոր բժիշկ Լեւոն Գրիգորյանը Գալուստ Սահակյանի ընկերն է, Բուռնաշի քավորը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀԺԿ անդամ Արմեն Խաչատրյանի ընկերը։ Որպես ասվածի ապացույց՝ քաղաքացին ասաց, որ վերջիններս համարյա ողջ օրը Լեւոն Գրիգորյանի շտաբում են։

ՍԱԼՅԵՐԻԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

spasel

Ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է, որ «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության տնօրեն նշանակվի «Լոգոս» կենտրոնի ղեկավար Նաիրի Բադալյանը։

ԿԱՅԾԱԿ, ԲԱՅՑ ՈՉ ԶԵԹԼՅԱՆ

 

Արդեն երկու օր է, որ Ջերմուկ առողջարանում հաստատվել է անձրեւոտ եղանակ։ Կայծակի ցանկացած ուժգին հարվածից հետո մի քանի ժամով տարբեր թաղամասերում անջատվում է էլեկտրաէներգիան։ Փորձագետների կարծիքով, բնության այդ խաղերը որեւէ կապ չունեն «Ջերմուկի» բաժնետիրությունը վիճարկող սփյուռքահայ գործարար Կայծակ Զեթլյանի հետ։

ՀՐԱԺԵՇՏ… ՎԵՐԵԼԱԿԻՆ

verelak

«Առավոտն» այսօրվանից գնում է արձակուրդ։ Եվ ամենից շատ ուրախ է Մամուլի տան… վերելակը։ Պարզվում է, մինչեւ 15-րդ հարկ օրվա մեջ հարյուրավոր անգամներ լրագրող տեղափոխող, լրագրողների գրածները բողոքարկող, վիճարկող, լրագրողներին «պատվեր» տվող, սիրող, ատողների բանակից մինչեւ կոկորդը կուշտ է, կշտացած է էդ վերելակ կոչվածը։ Հիմա իսկապես կհանգստանա։ Հիմա կարիք չի լինի 4 անգամ հաշվել մինչեւ 25-ը… 15 հարկ «հանգստանալով» բարձրանալու համար։ Հիմա վերելակին հաստատ չի սպառնում ո՛չ ֆիզիկական, եւ ո՛չ էլ կլինիկական մահ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031