Ստեղծման օրից՝ 1992 թվականից, մինչեւ 1998-ը «Հայաստան» հիմնադրամ մուտք է գործել 60 մլն դոլար, միջին տարեկան գումարը կազմել է մոտ 8-12 մլն դոլար։ 1999-ին այդ գումարը առայժմ մոտեցել է մեկ միլիոնին։
Համահայկական այս կառույցի մասին վերլուծությունը կարդացեք 4-րդ էջում։
ԼԻԱԶՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Կարդացեք նաև
Վերջերս ավարտված ընդունելության քննությունների ընթացքը վերահսկող լիազոր ներկայացուցիչները, որոնք տարբեր կուսակցություններ էին ներկայացնում, իրենց չափազանց յուրահատուկ լուման մտցրեցին՝ քննություններն արդար անցկացնելու գործում։ «Առավոտի» տեղեկություններով, նրանց հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նախարար Էդուարդ Ղազարյանը նշեց, որ լիազորներն այն աստիճան են ակտիվացել, որ արդեն ժամանակն է նրանց գլխին մի-մի լիազոր կարգելու։
Կարդացեք՝ էջ 5։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԵԼՈՒ «ԽԵՐԸ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Հաղթանակ» կամրջի տակի հարթակում կառուցվում է ռեստորան (կամ հյուրանոց), որի տերն է ԱԺ պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը։ Ինչպես հայտնի է՝ Հրազդանի ձորում արգելված է որեւէ շինարարություն։ Այնուամենայնիվ, հիշյալ հարթակի հավակնորդները շատ էին։ Հավանաբար հարցը լուծեց «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակը անցած խորհրդարանական ընտրություններում։